
Մեկնարկեց «Կինը քաղաքականության մեջ» ծրագիրը: Ուրախ ենք լինելու այս թիմի մի մաս և համատեղելու մեր ուժերը` ուղղված Հայաստանում կանանց դերակատարության բարձարցմանը, հատկապես որոշումների կայացման մակարդակում, ինչպես նաև խթանելով երիտասարդների մասնակցությունը ՏԻՄ-երում՝ օգտագործելով արդեն իսկ առկա ներուժն ու բարելավելու վերջին տարիներին արձանագրած ձեռքբերումները:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցաբար: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից: