Skip to main content
Լուրեր

Գենդերային ապատաեղեկատվություն ավելի շատ տարածվում է քաղաքական համատեքստում

Սեպտեմբերի 12-ին  Երևանում գործընկերներին և որոշում կայացնողներին ներկայացրինք «Պայքար գենդերային ապատեղեկատվության դեմ․ վերափոխելով պատմույթը 2.0» ծրագրի շրջանակում իրականացված մեդիամշտադիտարկման և իրավական վերլուծության արդյունքները։

Ծրագրի շրջանակում մշտադիտարվկել է հայաստանյան 16 լրատվամիջոց 2024 թ․ առաջին կիսամյակի համար, ինչպես նաև իրականացվել է գենդերային ապատեղեկատվության վերաբերյալ իրավական վերլուծություն՝ խոսքի ազատության համատեքստում՝ անդրադառնալով ՀՀ օրենսդրությանն ու միջազգային կարգավորումներին։

Մշտադիտարկվել է ավելի քան 90,000 մեդիա բովանդակություն, ներառյալ՝ տեսանյութեր, վերլուծական նյութեր, հոդվածներ։ Մշտադիրակված նյութերից 300-ի ավելի նյութ պարունակել է գենդերային ապատեղեկատվություն, որի գերակշիռ մասը՝ քաղաքական համատեքստում։

Հետազոտության հիման վրա ձևավորվել են իրավասու մարմիններին ուղղված առաջարկներ, որոնք ներառված են ամփոփիչ զեկույցներում և կօգտագործվեն հետագա ջատագովության համար։

Զեկույցներն այս պահին ամբողջացվում են և շուտով կհրապարակվեն։