Skip to main content
Լուրեր

Այս տարի  Կանանց միջազգային օրը նշվում է «Թվայնացում․ նորարարությունն ու տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար» կարգախոսի ներքո  

Այս տարի  Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ը, նշվում է «Թվայնացում նորարարությունն ու տեխնոլոգիաները գենդերային հավասարության համար» կարգախոսի ներքո։   

Մարտի 8-ի առթիվ «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ»  ծրագրի շրջանակներում  մեկնարկող քարոզարշավի համար ընտրել ենք  օրվա խորհրդին համահունչ՝ «Նորարարությունն ու տեխնոլոգիաները՝ կանանց առաջնորդության գրավական» կարգախոս՝  դրանով իսկ ընդգծելով թվային տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը կանանց առաջընթացն ապահովելու գործում։  

Քարոզարշավը տևելու է մարտի 8-ից մինչև ապրիլի  7-ը, և  այդ ընթացքում ներկայացնելու ենք հասարակական և քաղաքական ակտիվությամբ աչքի ընկնող կանանց տեսակետները առաջնորդության կայացման, կանանց իրավունքների պաշտպանության  մասին՝  թվային տեխնոլոգիաների հետ ի հայտ եկած նոր հնարավորությունների, ինչպես նաև  նոր մարտահրավերների  համատեքստում։   

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի (UK GGF) կողմից և իրականացվում ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։