Skip to main content
Լուրեր

Գենդերային բռնության թեմայով ուսումնական այց ունեցան Նիդերլանդներ

Նոյեմբերի 4-8-ը «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի նախաձեռնությամբ ծրագրում ներգրավված կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչները Գենդերային բռնության թեմայով ուսումնական այց ունեցան Նիդերլանդներ:
Ուսումնական այցի ընթացքում քննարկումներ, հանդիպումներ ունեցանք տեղի պետական և ոչ պետական կառույցների հետ, ուսումնասիրեցինք գենդերային բռնության խնդիրը եվրոպական համատեքստում և գենդերային բռնության կանխարգելման լավագույն փորձն ու ոլորտում գործող ԵՄ մեխանիզմները։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի,  «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի,«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: