Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղը և ՕքսԵՋեն հիմնադրամը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ համատեղ հայտարարում են նորարարական գաղափարների “Tech Ladies Hackathon” հեքըթոն, որի նպատակն է խթանել երիտասարդ աղջիկների ներգրավվածությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գենդերային հավասարությանը, ինչպես նաև աշխատաշուկայում կանանց մասնակցությանը խոչընդոտող գործոններին և այդ խոչընդոտները հաղթահարելու ուղիներին:
Ո՞ւմ ենք մենք փնտրում
15-20 տարեկան աղջիկների,
- ովքեր սովորում են դպրոցում, միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթական հաստատությունում;
- հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով և ունեն ծրագրավորման որոշակի հմտություններ;
- ունեն հետաքրքիր գաղափարներ և ցանկություն այդ գաղափարները հեքըթոնի ընթացքում տեխնոլոգիական լուծումներ դարձնելու։
Ի՞նչ է սպասվում հեքըթոնին
2 օրերի ընթացքում մասնակից թիմերը կմշակեն տեխնոլոգիական լուծումների փորձնական տարբերակներ, որոնք այնուհետև կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։ Ժյուրին, մրցույթի վերջում ծանոթանալով ներկայացված լուծումներին, կորոշի լավագույններին: Ընտրության չափանիշ է լինելու 2 օրերի ընթացքում կատարված աշխատանքը, ինչպես նաև գաղափարի նորարարությունը և հետաքրքիր լինելը։ Լավագույն թիմերը կստանան դրամական մրցանակներ և հնարավորություն 3-6 ամիսների ընթացքում աշխատելու մենթորների հետ և զարգացնելու իրենց գաղափարները:
Ինչպե՞ս դիմել
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև 2023թ․ հունվարի 22-ը հետևյալ հղումով։ Մինչ հեքըթոնը՝ մենք կապ կհաստատենք բոլոր դիմորդների հետ և կհրավիրենք մասնակցելու «Դիզայն մտածողության/design thinking» և «Պրոդուկտի մշակման/Product development» աշխատարանների, որոնց շնորհիվ ավելի լավ կպատկերացնեք ձեր գաղափարի հետագա զարգացումը։
Ե՞րբ և որտե՞ղ
Հեքըթոնը տեղի կունենա 2023-ի փետրվարին Երևանում։ Մարզերից դիմող թիմերի համար կապահովվի կացություն։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՕքսԵՋեն հիմնադրամի ծրագրերի պատասխանատու Մերի Մուրադյանին (էլ փոստ՝ [email protected], հեռ․՝ +374 99519752):
Նախաձեռնությունն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող «Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում։