Skip to main content
Լուրեր

«Կանայք, խաղաղություն և անվտանգություն»․ քննարկումներ Բերդում, Եղեգնաձորում և Գորիսում

2023 թ․ նոյեմբերի վերջին ՕքսԵՋեն հիմնադրամը «Խթանել կանանց մասնակցությունը Հայաստանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված գործընթացներում․ 2․0» ծրագրի շրջանակում ծրագրի թիրախ երեք համայնքներում՝ Բերդում, Եղեգնաձորում և Գորիսում քննարկումներ ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ՝ ՄԱԿ-ի ԱԽ «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի (ԳԱԾ) տեղայնացման շուրջ։ Քննարկումների նպատակն էր տեղեկատվություն փոխանցել ԳԱԾ վերաբերյալ և կազմել դրա տեղայնացման պլանները՝ ըստ ընտրված բնակավայրերի։

Նախորդ փուլում ծրագիրը, թիրախում ունենալով Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ու կանանց, ձևավորել էր համագործակցային ցանցեր և գործողություններ իրականացրել այդ ցանցերի անդամների կարողությունների զարգացման համար։ Այս փուլում արդեն մարզերում աշխատանքները համակարգելու են նաև այդ ցանցերի համակարգող կանայք։

Տեղական քննարկումներին զուգահեռ իրականացվել է նաև ցանցերի անդամների կարիքի գնահատում, որի հիման վրա էլ կկազմվեն յուրաքանչյուր ցանցի կարողությունների զարգացման պլանները։

Այլ լուսանկարներ հասանելի են ԱՅՍՏԵՂ