Skip to main content
Լուրեր

«Ազգային ժողողովի ընտրությունները ՔՀԿ-ների մանրադիտակի տակ»

Դեկտեմբերի 14-ին կայացավ «Ազգային ժողողովի ընտրությունները ՔՀԿ-ների մանրադիտակի տակ» խորագրով հանդիպում-քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկման արդյունքները:

Հանդիպմանը ներկայացրեցին ՀՀ ընտրատարածքներում անկախ դիտորդների և լրագրողների կողմից արձանագրած փաստերը, սոց. ցանցերում և առցանց մեդիայում քարոզարշավի մոնիթորինգի արդյունքները, ինչպես նաև հատուկ անդրադարձ կատարվեց կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց և առաջին անգամ ընտրողների ընտրական իրավունքի իրացման հիմնախնդիրներին։

Հանդիպումն իրականացավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման եվ մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հետ համատեղ:

[smartslider3 slider=23]