Skip to main content
Լուրեր

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և գենդերային հավասարության հիմնահարցերը Բաց կառավարամն գործընկերության համատեքստում և ՔՈՎԻԴ-19 համավարակի լույսի ներքո

#ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող աշխատանքային իրավունքների «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» բաց հարթակը Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ օգոստոսի 24-ին կազմակերպեց չորրորդ աշխատաժողովը՝ բաց կառավարման և քաղաքականությունների մասնակցային մշակման թեմայով:

Նախաձեռնությունն իրականցվեց #Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրերի շրջանակներում:

Հանդիպման նպատակն էր ստեղծել փորձի փոխանակման հարթակ Արևելյան Եվրոպայի երկրների և Հայաստանի գործընկերների միջև աշխատանքային իրավունքների պաշտպանության, օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հիմնական սկզբուքների վերաբերյալ՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հիմնահարցին:

Հանդիպմանը խոսնակները անդրդադարձան հետևյալ հարցերին՝ համավարակի ազդեցությունն աշխատանքային իրավունքների պաշտպանությանը Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում, Հայաստանում և թե ինչպես են վերոնշյալ երկրները հաղթահարում արդի մարտահրավերները, ներկայացվեց ոլորտի լավագույն փորձն ու քաղված դասերը:

—-

«Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

#EU4LabourRights #EU4Armenia