Skip to main content
Լուրեր

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Բաց Կառավարման Գործընկերության համատեքստում

ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համակարգվող «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն»՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության ցանցը օգոստոսի 31-ին նախաձեռնել էր հանդիպում, որի նպատակն էր քննարկել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում առկա առաջնահերթությունները. բարեփոխումների և համագործակցության հնարավորությունները, ամփոփել Արևելյան Եվրոպայի երկրների փորձագետների մասնակցությամբ իրականացված փորձի փոխանակման հանդիպումների հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև, շահագրգիռ կողմերի հետ համատեղ գործողությունների նախնական պլան ձևավորել, քարտեզագրել առաջիկա քայլերը «Քաղաքացու ձայն և նախաձեռնություն» աշխատանքային իրավունքների հարթակի ներքո իրականացնելու համար:

Նախաձեռնությունն իրականացվեց «Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» և «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրերի շրջանակներում:

Հանդիպմանը մասնակից էին դարձել ՀՀ Ազգային ժողովի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, քաղհասարակության կառույցների, Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի, արհմիությունների ու մասնավոր հատվածի, միջազգային կառույցների գործընկերներ:

«Քաղաքացու ձայն և նախաձեռնություն»՝ ցանցի նպատակն է աջակցել քաղաքականությունների և օրենսդրության բարելավմանը հանուն աշխատանքային, սոցիալական իրավունքների պաշտպանության, ներգրավելով ՔՀԿ-ների, փորձագետների, մասնավոր հատվածի, արհմիությունների, ԱԺ և Կառավարության ներկայացուցիչներին:

_______________

«Գիտելիքի փոխանցում՝ Հայաստանում կառավարման հաշվետվողականության և քաղաքացիների մասնակցության խթանման համար» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

#EU4LabourRights