
Կայացավ ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՔՀԿ ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակն էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ վերհանել աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները և քննարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները: Քննարկումն անցկացվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող աշխատանքային իրավունքների հանրային իրազեկման քարոզարշավի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցեցին են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, ՀՀ Արդարադատութնաբ փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Հայաստանի գործատուների հանրապետական միության ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ: