Ծրագիրն ուղղված է արձագանքելու հրատապ կարիքներին, որոնք ի հայտ են եկել հետպատերազմական իրավիճակով և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց ներհոսքով պայմանավորված սոցիալ-տնտեսական և անվտանգային մատահրավերների համատեքստում։
Ծրագիրը միտված է Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) կիրակմանը նպաստելուն, ինչպես նաև խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց մասնակցությունն ուժեղացնելուն՝ նպաստելով գենդերային հավասարության ընդհանուր գաղափարին ու Հայաստանում խաղաղության և անվտանգության գործընթացներում կանանց ներգրավվածությունը բարձրացնելուն։
Խնդիրները․
- Խթանել «Կանայք, անվտանգություն և խաղաղություն» գործողությունների ազգային ծրագրի համակարգային մշտադիտարկումը և գնահատումը աշխատանքային խմբերի գործունեության շրջանակում` ընդգծելով ԳԱԾ-ի մշտադիտարկման և գնահատման կառուցակարգի ընդունման կարևորությունը։
- Խթանել 3 համայնքում (Բերդ, Գորիս և Եղեգնաձոր) կանանց և կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների իմաստալից մասնակցությունը «Կանայք, անվտանգություն և խաղաղություն» ԳԱԾ-ի տեղայնացման և կիրարկման մեջ։
- Ընդլայնել տեղական ցանցերի կարողությունները թիրախային 3 համայնքներում՝ հիմնելով կարիքների գնահատման արդյունքում մշակված կարողությունների զարգացման պլանների վրա:
Հիմնական բաղադրիչները/գործողությունները․
- ԳԱԾ-ի վերաբերյալ 2 ընդլայնված հանդիպման կազմակերպում՝ ներգրավելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչներին:
- ԳԱԾ-ի տեղայնացման վերաբերյալ տեղական տեղեկատվական սեմինարներ՝ ՏԻՄ-երի համար։
- Ցանցի անդամների կարիքի գնահատում։
- Յուրաքանչյուր ցանցի համար կարողությունների զարգացման պլանների մշակում։
- Ուսուցանողների եռօրյա դասընթացներ ցանցի անդամների համար։
- Ցանցի անդամների միջև փոխուսուցման և փորձի փոխանակման ուղղորդում։
Տևողությունը՝ 01.08.2023 – 29.02.2024
Բյուջեն՝ 35,326 Բրիտանական ֆունտ ստեռլինգ
Իրականացման վայր՝ Հայաստան
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի դրամաշնորհի միջոցով՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ: