Skip to main content
Լուրեր

«Կանայք աշխատանքի շուկայում.բացահայտե՛նք խոչընդոտները» Լրագրողական մրցույթ

  • «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը «Հավասար» քարոզարշավի շրաջանակում հայտարարում է հետաքննական լրագրողական աշխատանքների մրցույթ «Կանայք աշխատանքի շուկայում. բացահայտե՛նք խոչընդոտները» թեմայով:
  • Մրցույթի նպատակն է
  • բացահայտել այն խոչընդոտները, որոնց բախվում են կանայք Հայաստանի
    աշխատանքի շուկայում, այդ թվում
  • կանանց նկատմամբ աշխատավայրում կամ աշխատանք փնտրելիս խտրականության տարբեր դրսևորումները աշխատելու արգելքները կամ մասնագիտական կարիերայի և ընտանեկան պարտականությունների համատեղման հնարավորությունների բացակայությունը և այլ բացասական պրակտիկաները:

Ո՞վքեր կարող են մասնակցել

  • Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, հանրային թղթակիցները, բլոգերները ՀՀ ամբողջ տարածքից:
  • Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված լինեն 2018թ.
    հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ը:
  • Մրցույթի մասնակից բոլոր նյութերն անմիջապես կտեղադրվեն «ՀԱՎԱՍԱՐ»
    քարոզարշավի ֆեյսբուքյան էջում:

Մրցանակները
Լավագույն աշխատանքները կարժանանան մրցանակների, որոնք սահմանվելու են հետևյալ երեք անվանակարգերում`
• Ռադիո-հեռուստատեսային նյութ
• Տպագիր հոդված
• Առցանց հոդված

Նյութերի ներկայացման վերջնաժամկետը
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ:

Ժյուրիի կազմը
Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ եւ լրագրության ոլորտում մասնագետներ:

Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու ՝

  •  բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը,
  • տեղեկատվության հավաստիությունը,
  • նյութերի մատուցման ստեղծագործական ոճը,
  • նյութերի գենդերային զգայնությունը:

Մրցույթին ներկայացվող նյութերի ձևաչափը

  • Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված
    հոդվածի կրկնօրինակը, հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝
    լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝
    ինտերնետային կայքի հասցեն (URL):
  • Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv:
  • Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից երեք լրագրողական նյութ:
  • Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

Ինչպե՞ս դիմել
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝
«Լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան, Երևան
0014, փ. Դ. Անհաղթի 23, 3-րդ հարկ, թիվ 19 հասցեով:
Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել «ՕքսԵՋեն» հիմնադրամի
Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու Լիլիթ Քոչինյանին՝
[email protected] էլ. հասցով կամ 043 401 304 հեռախոսահամարով:
Նյութերի հետ անհրաժեշտ է ներկայացնել կից գրանցաթերթիկը (տես հաջորդ էջում):
Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:
Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:
Մրցույթն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Եվրամիության, Շվեդիայի
կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ «Եվրոպական համագործակցություն
հանուն ժողովրդավարության», «ՊրոՄեդիա-Գենդեր» և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ների հետ
համագործակցաբար:

Մասնակցության հայտ

  • Ամսաթիվ _
  • Անձնական տվյալներ_
  • Անուն, ազգանուն _
  • Լրատվամիջոց _
  • Կոնտակտային տվյալներ
  • Հեռախոս _
  • Էլ.Հասցե_
  • Հասցե _

Ներկայացվող նյութի/նյութերի ձևաչափը`

  1. տպագիր
  2. էլեկտրոնային
  3. ռադիո-հեռուստատեսային

Ստորագրելով սույն հայտը՝ հավաստում եմ, որ ծանոթացել եմ մրցույթի կանոններին ու
պայմաններին և համաձայն եմ դրանց:
Հավաստում եմ նաև, որ լրացված տվյալները համապատասխանում են իրականությանը, և որ
ներկայացված նյութը/նյութերը իմ հեղինակային աշխատանքն է/են:
Ստորագրություն_______________________________