Skip to main content
Լուրեր

«Կանանց հզորացում՝ հանուն տևական խաղաղության» ծրագրի դասընթաց

Անցած շաբաթ մեկնարկեցիք Կանանց հզորացում՝ հանուն տևական խաղաղության ծրագրի կարողությունների զարգացման փուլը: Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնելու կանանց ձայնը, հզորացնելու նրանց կարողությունները և դրանով նպաստելու Հայաստանում կայուն խաղաղության հաստատմանը։

Կարողությունների զարգացման միջոցառումների նպատակն է դասընթացների և ռեսուրսների տրամադրման միջոցով կանանց զինել անհրաժեշտ հմտություններով՝ խաղաղության գործընթացներում արդյունավետ ներգրավվելու և կանանց իրավունքները ջատագովելու համար։

Այս անգամ դասընթացավարներ Լուսինե Քոսակյանի և Արևիկ Նավոյանի հետ քննարկեցինք Խաղաղության գործընթացներում կանանց ներգրավվածության հիմքերը: Մասնակիցները ինտերակտիվ թիմային աշխատանքների միջոցով քննարկեցին և ուսումնասիրեցին Կոնֆլիկտի հաղթահարում, Կանանց մասնակցությունը խաղաղաշինական գործընթացներին, Բանակցություն և մեդիացիա, Կանանց դերի տեսլականը խաղաղության մեջ թեմաները:

Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Նիդերլանդների բազմակուսականցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ,  Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։