Մենք`
ՀՀ-ում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովմամբ մտահոգ հասարակական կազմակերպություններս դիմում ենք Ազգային ժողովում ներկայացված կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
Հիմք ընդունելով այն, որ
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովումը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ գենդերային քաղաքականության հայեցակարգից և դրա շրջանակներում ընդունված օրենքներից ու ծրագրերից, ինչպես նաև մաս է կազմում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների,
Փաստելով այն, որ
Կանայք կազմում են ՀՀ բնակչության 52%-ը, բարձրագույն կրթություն ունեցողների 54%-ը, ինչպես նաև ընտրողների 53 %, սակայն կանանց ներուժն անտեսվում է երկրի կառավարման գործընթացներում և նրանք գրեթե ներկայացված չեն որոշումների կայացման մակարդակներում.
- ՀՀ Ազգային Ժողովի 6 գումարումների կազմում կին պատգամավորների թիվը չի գերազանցել 18%-ը:
- 1991-2018թ.թ. ընթացքում Հայաստանի 16 կառավարություններից յուրաքանչյուրի կազմում.
-Կին նախարարների թիվը չի գերազանցել 3-ը,
-Կին փոխնախարարների թիվը չի գերազանցել 10-ը,
-Կին մարզպետների թիվը չի գերազանցել 1-ը:
Առաջնորդվելով
այն համոզմամբ, որ կանանց ոչ բավարար ներկայացվածությունն որոշումների կայացման մակարդակում՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքների խախտում է հանդիսանում՝
ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ
Ապահովել արդարության և հավասարության սկզբունքների վրա հիմնված կառավարման համակարգ՝ ձևավորելով նոր կառավարություն՝ կանանց և տղամարդկանց հավասար ընդգրկվածությամբ.
Կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում.
- Բարձրացնում է որոշումների լեգիտիմությունն ու արդյունավերությունը,
- Հիմքեր է ստեղծում ավելի արդար հասարակության կայացման համար,
- Խթանում է երկրի կայուն զարգացումը,
- Նպաստում է սոցիալապես զգայուն և հավասարակշռված քաղաքականության մշակմանն ու իրականացմանը,
- Զգայուն է դարձնում քաղաքական օրակարգը հասարակության անդամների՝ կանանց և տղամարդկանց կարիքների նկատմամբ,
- Հանդիսանում է նորարարության և փոփոխությունների գրավական,
ԱՊԱՀՈՎԵ՛ՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ և ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ՁևԱՎՈՐԵԼՈՎ ՆՈՐԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՆԱՆՑ և ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՍԱՐ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅԱՄԲ
- ՕքսԵՋեն հիմնադրամ
- «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ-ն (WomenNet.am կայք)
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
- Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
- «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
- «Ռեգիոն» հետազոտական կենտրոն
- Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց
Մեր նախաձեռնությանն են նաև միացել՝
- «Վիննեթ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանց /Գորիս, Կապան, Սիսիան, Մեղրի, Եղեգնաձոր և Իջևան/
- «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման եվ բարեգործական միջազգային կազմակերպություն
- «ԿԱԶԱ» հիմնադրամ
- «Հայտուր» սոցիալ-կրթամշակութային ՀԿ
- «Սոցիալական աջակցության ծրագրեր» ՀԿ
- «Կանանց Աջակցման կենտրոն» ՀԿ