Skip to main content
Ընթացիկ ծրագրեր

ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների

By 11/06/2021No Comments

Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության

Ծրագրի նպատակն է իրավազորելու քաղաքացիներին Հայաստանում աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությունն ապահովելու և ծավալելու մասնակցային երկխոսություն քաղաքականությունների բարելավման նպատակով՝ ներգրավելով շահագրգիռ բոլոր կողմերին: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ:

Ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը միավորում են իրենց ուժերը համակարգելու «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակը, որի նպատակն է քաղաքականությունների բարելավման միջոցով հասնելու աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանը:

Այդ նպատակով կիրականացվեն հետևյալ գործողությունները.

  • Շարունակական խորհրդատվություններ՝ խթանելու աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քաղաքականությունների մշակումն և իրականացումը:
  • Գիտելիքի, ոլորտի լավագույն փորձի փոխանակում «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակի անդամների համար՝ ներգրավվելով Եվրոպայում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին, սոցիալական գործընկերներին:

Ծրագիրը մեկնարկում է շարունակական փաստահավաք գործողություններ երկրում աշխատանքային իրավունքների առկա խնդիրները բացահայտելու և «Քաղաքացու ձայն» մասնակցային բաց հարթակի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտում գենդերային զգայուն և ներառական քաղաքականությունների բարեփոխումներ իրականացնելու համար: 

Մասնավորապես՝ 

  • Ուսումնասիրություն, որի նպատակն է բացահայտելուերկրում COVID-19 համավարակի ազդեցությունն աշխատանքային իրավունքների իրավիճակի վրա՝ հիմնական շեշտը դնելովհասարակության խոցելի խմբերի վրա: Կմշակվեն նաևառաջարկություններ՝ ուղղված ճգնաժամային պայմաններում սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
  • Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության մասնակցային գնահատում ՝ հաշվի առնելով հասարակության խոցելի խմբերի` երիտասարդների, կանանց, տարեցների, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց շահերը: Այս վերլուծությունը թույլ կտա հավաքագրելու փաստեր երկրում առկա քաղաքականությունների բացերի վերաբերյալ:
  • Աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ փաստեր, կվերլուծվեն դատական գործեր՝ գործնականում առկա բացերը վերհանելու և առաջարկելու լուծումներ՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության համար դատական համակարգի կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը բարձրացնելու համար:

 

Ծագիրը նախաձեռնում է հանրային իրազեկման քարոզարշավ, որի նպատակն է իրավազորելու հատկապես հասարակության խոցելի խմբերին իրացնելու իրենց աշխատանքային և սոցիալական իրավունքները: Երիտասարդների և կանանց աշխատանքային իրավունքները կլինեն տեղեկատվական արշավի կենտրոնում:

Աշխատանքային և սոցիալական իրավունքների վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվական քարոզարշավ՝ ներառելով հոդվածների, տեղեկատվական նյութերի, հրապարակումների պատրաստում, լրագրողների կարողությունների զարգացում, մեդիա մրցանակներ հետաքննող և քաղաքացիական լրագրողների համար:

  • կանանց աշխատանքային իրավունքների իրազեկման միջոցառումներ, որոնց նպատակն է ծավալել հանրային դիսկուրս աշխատաշուկայում գենդերային խտրականության, աշխատանքի վարձատրության խզվածքի, ոտնձգությունների վերաբերյալ:
  • արագ արձագանքման նորարարական մեխանիզմներ՝ աշխատանքային իրավունքների խախտման դեպքերի մասին բարձրաձայնելու և խորհրդատվություն ստանալու նպատակով: Հայաստանի առնվազն երեք մարզերում կներդրվի թեժ գիծ:
  • աշխատաժողովներ, քննարկումներ գործատուների մասնակցությամբ աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ, նաև Հայաստանում աշխատանքային իրավունքների օրենսդրության պարզեցված ուղեցույց մշակում:
  • երիտասարդակենտրոն ռազմավարություն, որը կապահովի երիտասարդների կարիքների, խնդիրների և աշխատանքային իրավունքների ուղղորդումը ծրագրի յուրաքանչյուր փուլում: Հատուկ ուշադրություն է դարձվելու իրազեկության և ազդեցության բարձրացման բաղադրիչին։

 

___________________________

 

Տևողություն՝ 15.02.2021-14.02.2024

Ծրագրի ընդհանուր բյուջե՝ 400,000 եվրո

ԵՄ ներդրում՝ 360,000 եվրո

Իրականացման վայր՝ Հայաստան

Իրականացնող գործընկերներ՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամ, «Սոցիոսկոպ» ՀԿ, «Ասպարեզ» լրագրողների ակումբ, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ