Skip to main content
Ընթացիկ ծրագրեր

Ընտրություններ բոլորի համար 2021. տեղական դիտորդություն և քաղաքացիների իրավազորում

By 25/10/2021No Comments

Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Ծրագիրը կնպաստի Հայաստանի ժողովրդավարական գործընթացի բարելավմանը` խթանելով ՔՀԿ համակարգված վերահսկողությունը և մշտադիտարկումը 2021 թ.-ին տեղական և ազգային մակարդակներում ներառական, գենդերային զգայուն, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար:

Ծրագիրը նոր հնարավորություններ կբացի ընտրական փուլի ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում հասարակության խոցելի խմբերի ակտիվ մասնակցության համար՝ հենվելով ՀԿ-ների վերահսկողության և շահերի պաշտպանության փաստահեն աշխատանքի վրա:

  • Մշակվելու է քաղաքականության փաստաթուղթ (առնվազն երեքը) ներառական, գենդերային զգայուն և մասնակցային ընտրական գործընթացների իրականացման համար,
  • ՔՀԿ ցանցը կիրականացնի շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանք՝ հետընտրական փուլում, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո:

 

  • Հայաստանում խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանանց ընտրական վարքագծի համեմատական հետազոտություն կիրականացվի՝ Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող դրդապատճառներն ու գործոնները բացահայտելու համար:
  • Կնախաձեռնվի «Կանանց ձայնը» առցանց մեդիա արշավ՝ տրամադրելով մեդիա հարթակ կին առաջնորդներին՝ բարձրաձայնելու այն խոչընդոտների մասին, որոնց նրանք բախվել են ընտրությունների ժամանակ՝ ընտրական վերջին օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո և կներկայացվեն առաջարկություններ երկրում գենդերային զգայուն քաղաքականությունների հետագա բարեփոխման համար:

 

  • Հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն՝ 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների և աշնանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ցանկացած ընտրախախտում հայտնաբերելու և ծագած խնդիրները լուծելու համար:
  • Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության (ԵԺԴ և ԿԺԴ) ընթացքում խախտումների վերաբերյալ քաղաքացիների և դիտորդների կողմից ներկայացված հաղորդումները կընդունվեն և կմշակվեն 3 ԵԺԴ և 30 ԿԺԴ իրավաբաններից բաղկացած թիմերի կողմից:
  • Տեղական և միջազգային դիտորդության արդյունքների հիման վրա կիրականացվի վերջերս ընդունված ընտրական բարեփոխումների համապարփակ գնահատում:

 

  • Ուսուցիչների համար նախատեսված ուղեցույցի և «Առաջին անգամ քվեարկողների» ձեռնարկի մշակում և հանրայանացում
  • Ինտերակտիվ կրթական հարթակի, տվյալների շտեմարանի ստեղծում: Այն պարունակելու է առաջին անգամ քվեարկողների համար անհրաժեշտ տեղեկատվություն (այն ստեղծվել է նախորդ ծրագրի (Elections4All) ընթացքում), որը կթարմացվի՝ ծառայելով որպես քաղաքացիական և ընտրողների կրթության լրացուցիչ աղբյուր:
  • Դասընթացավարների վերապատրաստում. ընտրված դպրոցներից կրթության ոլորտի շուրջ 500 ակտիվ մասնագետներ, հիմնականում Հայաստանի մարզերից, ինտենսիվ դասընթացներ կանցնեն:
  • Հայաստանի 50 ավագ դպրոցներում քվեարկության իմիտացիաներ կկազմակերպվեն վերապատրաստված ուսուցիչների/տնօրենների կողմից:

_________________________

 

Տևողությունը՝ 08.06.2021-07.06.2022

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 421,053 Եվրո

ԵՄ ներդրումը՝ 421,053 EUR

Իրականացման վայրը՝ Հայաստան

Իրականացնող գործընկերներ՝ ՕքսԵՋեն հիմնադրամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, Քաղաքական դասընթացների երևանյան դպրոց