
«Հայաստանում կանանց քաղաքական մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ որպես «ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիա 2025թ.» ծրագրի մաս: Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել կին թեկնածուների տեսանելիության բարձրացմանը, ցանցային համագործակցության ընդլայնմանը և հմտությունների զարգացմանը՝ 2026 թվականի խորհրդարանական և տեղական ընտրություններին առաջ։
«ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիա 2025թ.» ծրագրի շրջանակներում՝ որպես իրականացնող գործընկեր, «ՕքսԵՋեն» հիմնադրամը պատասխանատու է ընտրված 30 մասնակիցների համար համայնքային երկխոսության հանդիպումների իրականացման և կարողությունների զարգացման համար, որոնք կնպաստեն կին թեկնածուների դիմակայունության բարձրացմանը, մեդիայի հետ աշխատանքում նրանց հմտությունների զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և տեղական համայնքների հետ կապերի ամրապնդմանը։
Հիմնական գործողություններ.
- Անվտանգության և պաշտպանության թեմայով աշխատարան.
անցկացնել մեկ աշխատարան 30 կին թեկնածուների համար՝ ուղղված խտրականության, ատելության խոսքի և գենդերային հիմքով բռնության ճանաչմանը, կանխարգելմանը և դրանց արձագանքմանը՝ միաժամանակ ամրապնդելով հաղորդակցման, թվային անվտանգության և ճգնաժամային պատրաստվածության հմտությունները։
- Մեդիա երկխոսության հանդիպում.
կազմակերպել մեդիա երկխոսության հանդիպում կին թեկնածուների համար՝ զարգացնելով նրանց կարողությունները մեդիայի հետ արդյունավետ և գիտակցված փոխգործակցության հարցում՝ հաշվի առնելով էթիկական լուսաբանման նորմերը և հայկական մեդիա միջավայրի առանձնահատկություններն ու առկա մարտահրավերները։
- Համայնքային երկխոսության հանդիպումներ.
ընտրված մարզերում կազմակերպել համայնքային երկխոսության երեք միջոցառում՝ միավորելով կին թեկնածուներին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, համայնքի անդամներին և ԿԱՏԱՐԻՆԵ շրջանավարտներին՝ բացահայտելու համայնքային առաջնահերթությունները և օգնելու կին թեկնածուներին դրանք վերածել հստակ քարոզչական ուղերձների և ներառել իրենց ծրագրերում։
- Կանանց քաղաքական մասնակցությանը նվիրված ազգային համաժողով.
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպել ազգային համաժողով՝ միավորելով ծրագրի մասնակիցներին, քաղաքական կուսակցություններին, մեդիային, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ԿԱՏԱՐԻՆԵ ակադեմիայի շրջանավարտներին և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու կանանց քաղաքական մասնակցության հիմնախնդիրները։
Տևողություն՝ հոկտեմբեր 2025 – մարտ 2026
Իրականացման վայր՝ Հայաստան
Բյուջե՝ 19,991 ԱՄՆ դոլար
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: