Skip to main content
Ընթացիկ ծրագրեր

Ուժը գործողության մեջ. կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում 3.0

Ընդհանուր նկարագիր՝

«Ուժը գործողության մեջ․ կանանց մասնակցության խթանում խաղաղության և անվտանգության գործընթացներում Հայաստանում 3.0» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի հանձնառությունը «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (ԿԽԱ) օրակարգին՝ ապահովելով ԿԽԱ երրորդ Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ, 2025–2027) արդյունավետ իրականացումն ու վերահսկումը։

 

Ծրագիրը միտված է պետական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կանանց քաղաքացիական հասարակության ցանցերի հզորացմանը և տեղական ու տեղահանված կանանց մասնակցության ընդլայնմանը խաղաղության և անվտանգության գործընթացներում՝ հատկապես Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում։

 

Խնդիրներ՝

  1. Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում.
    Հզորացնել միջգերատեսչական հանձնաժողովի կարողությունները՝ երրորդ ԳԱԾ-ի արդյունավետ իրագործման, մոնիթորինգի և գնահատման ուղղությամբ։
  2. Քաղաքացիական հասարակության ցանցերի ընդլայնում և զարգացում.
    Զարգացնել և ընդլայնել կանանց քաղաքացիական հասարակության կառույցները՝ մասնավորապես «Խաղաղարար կանայք» և տեղական ԿԽԱ ցանցերը՝ նպաստելով նրանց առաջնորդությանն ու խաղաղասիրական նախաձեռնությունների իրականացմանը՝ հատկապես թիրախային համայնքներում:
  3. Կանանց ներգրավվածության բարձրացում.
    Աջակցել տեղական և տեղահանված կանանց մասնակցությանը խաղաղության և անվտանգության քաղաքականության մշակման գործընթացներում՝ պատմությունների ներկայացման, երկխոսության և ներառական հանրային քննարկումների իրականացման միջոցով։

 

Հիմնական գործողություններ`

Փուլ I․ Կարողությունների զարգացում, ռազմավարության մշակում և ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորում (2025թ. հոկտեմբեր – 2026թ. մարտ)

  • Կազմակերպել երկու նպատակային դասընթաց և մենթորական ծրագիր ԳԱԾ-ի իրականացման, մշտադիտարկման և գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առնվազն 15 անդամի համար։
  • Անցկացնել եռօրյա ռազմավարական համաժողով՝ «Խաղաղարար կանայք» ցանցի և մարզային ԿԽԱ ցանցերի 30 անդամների մասնակցությամբ՝ համատեղ ռազմավարության մշակման նպատակով։
  • Կազմակերպել երկօրյա կարողությունների զարգացման աշխատաժողով «Խաղաղարար կանայք» ցանցի անդամների համար՝ անդամակցության թիվը 30-ից հասցնելով մինչև 45 և ամրապնդելով նրանց առաջնորդական և քաղաքական ազդեցության հմտությունները։

 

Փուլ II․ Իրականացում, պաշտպանություն և հանրային ներգրավվածություն (2026թ. ապրիլ – 2026թ. նոյեմբեր)

  1. Շարունակել մենթորական աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին և մշակել առնվազն չորս գերատեսչությունների համար մշակել մշտադիտարկման և գնահատման պլան, համահունչ ԳԱԾ-ի մշտադիտարկման շրջանակի։
  2. Կազմակերպել ինը իրազեկման բարձրացման հանդիպում Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում՝ ներգրավելով տեղական և տեղահանված կանանց՝ ընդլայնելով ցանցային անդամակցությունը (մինչև 60 կին)։
  3. Անցկացնել երեք քաղաքական երկխոսության հանդիպումներ քաղաքացիական հասարակության և պետական կառույցների միջև, ինչպես նաև կազմակերպել ազգային համաժողով՝ ԳԱԾ-ի իրականացման միջանկյալ գնահատման նպատակով։
  4. Մշակել և իրականացնել երեք մեդիաարշավ և տասը պատմողական նյութ (ներառյալ վավերագրական ֆիլմ)՝ կանանց խաղաղարար ձայների հնչեղությունը բարձրացնելու և առնվազն 30,000 մարդու ներգրավելու նպատակով։

 

Տևողություն՝ 2025թ. հոկտեմբերի 1, – 2026թ. նոյեմբերի 30

Իրականացման վայրը՝ Հայաստան՝ հատուկ ուշադրությամբ Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերին

Բյուջե՝ 95,000 Բրիտանական ֆունտ ստեռլինգ

 

Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝«Արևելյան գործընկերության երկրների կայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում, Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի դրամաշնորհի միջոցով՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ: