Skip to main content
Ընթացիկ ծրագրերԾրագրեր

«Բյուջե հանուն փոփոխության․ գենդերային հավասարության և ներառականության խթանում»

«Բյուջե հանուն փոփոխության․ գենդերային հավասարության և ներառականության խթանում» ծրագրի նպատակն է խթանել գենդերային հավասարությունն ու սոցիալական ներառումը Հայաստանի համայնքներում՝ ապահովելով, որ համայնքային բյուջեները արդարացիորեն արտահայտեն բոլոր խմբերի՝ մասնավորապես կանանց, աղջիկների և ազգային փոքրամասնությունների կարիքներն ու շահերը։  

Հիմնական արդյունքները՝ 

🔹 Արդյունք 1. Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) զարգացած կարողություններ՝ գենդերազգայուն և ներառական բյուջետավորման ուղղությամբ։ 

🔹 Արդյունք 2. Եզդի համայնքի՝ մասնավորապես կանանց և աղջիկների մասնակցության խթանում համայնքային մակարդակում որոշումների կայացման և բյուջետավորման գործընթացներում։ 

Հիմնական գործողությունները՝ 

  • Մշակել կրթական մոդուլ և Գենդերազգայուն Բյուջետավորման (GRB) գործիքակազմ։ 
  • Ապահովել մենթորության և խորհրդատվության աջակցություն թիրախային ՔՀԿ-ներին։ 
  • Վերլուծել ընտրված համայնքների բյուջեները և ներկայացնել առաջարկությունների փաթեթներ։ 
  • Կազմակերպել երկխոսության հանդիպումներ ՏԻՄերի, ՔՀԿների և համայնքի անդամների միջև։ 
  • Աջակցել ՔՀԿ-ներին՝ համայնքահեն նախաձեռնությունների նախագծման և իրականացման գործընթացում։ 
  • Իրականացնել դասընթացներ՝ ուղղված եզդի համայնքի ներկայացուցիչների՝ մասնակցության, առաջնորդության, շահերի պաշտպանության և ներառական որոշումների կայացման հմտությունների զարգացմանը։ 
  • Աջակցել տեղական մակարդակում նախաձեռնվող ծրագրերին, որոնք ուղղված են գենդերային հավասարությանն ու սոցիալական ներառմանը։ 
  • Մշակել և տարածել մեդիա նյութեր (տեսանյութեր, հոդվածներ, սոցիալական մեդիայի նյութեր)՝ գենդերային հավասարության վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար։  

Հիմնական շահառուները՝ 

  • Կանայք և աղջիկներ 
  • Եզդի համայնքի ներկայացուցիչներ 
  • ՏԻՄ պաշտոնյաներ 
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպություններ 

Կայունություն/երկարաժամկետ ազդեցություն 

  • ՏԻՄ պաշտոնյաներին անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելով՝ ծրագիրը կօգնի ինտեգրել գենդերազգայուն բյուջետավորումը տեղական պլանավորմանը։ Գործիքակազմը կծառայի որպես երկարաժամկետ ուղեցույց (ինստիտուցիոնալացում):  
  • Վերապատրաստումների և մենթորության ծրագրերը կզարգացնեն ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի կարողությունները՝ հնարավորություն ընձեռելով շարունակել ներառական բյուջետավորման մոնիտորինգը և շահերի պաշտպանությունը նաև ծրագրի ավարտից հետո (կազմակերպությունների կարողությունների ամրապնդում)։ 
  • Ստեղծված գործընկերությունները կձևավորեն կայուն ցանցեր, որոնք կխթանեն օրենսդրական բարեփոխումները և ներառական բյուջետավորումը (համագործակցություն և շահերի պաշտպանություն):  
  • Եզդի համայնքի՝ հզորացման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավման միջոցով ծրագիրը կխթանի տեղական սեփականատիրության զգացումը՝ ապահովելով, որ ներառական բյուջետավորումը պահպանվի որպես համայնքային առաջնահերթություն (համայնքային մասնակցություն և սեփականատիրություն)։ 
  • Ծրագրի մոտեցումը հնարավոր է վերարտադրել այլ համայնքներում՝ լավագույն փորձի և ձեռք բերված դասերի հավաքագրման և գործընթացների լավարկման միջոցով (վերարտադրելիություն և մասշտաբայնացում)։

 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2025թ օգոստոսից – 2026թ մարտ  

Վայր՝ ՀՀ Արագածոտնի և Արմավիրի մարզերի երեք խոշորացված համայնքներ 

Ծրագրի բյուջե` £146,103.60 

Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից։