
Ծրագիրը «Լինել նրա տեղում» սիմուլացիոն վարժանքի հարմարեցման և ռազմավարական կիրարկման միջոցով չափելի փոփոխություն կբերի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության վերաբերյալ համայնքների բնակիչների ընկալումներում և վերաբերմունքում։ Ծրագրի որդեգրած մոտեցումը կապահովի, որ մասնակիցները զինվեն բռնություն վերապրած կանանց և աղջիկներին աջակցելու և իրենց համայնքներում փոփոխությունների հասնելու համար ջատագովություն իրականացնելու գիտելիքներով և գործնականում կիրառելի ռազմավարություններով։
Հիմնական գործողությունները
- «Լինել նրա տեղում» սիմուլացիոն վարժանքի վերանայում և հարմարեցում Հայաստանի մշակութային և սոցիալական իրավիճակին։
- Համայնքներում գործող հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների հատկորոշում և համագործակցություն նրանց հետ՝ ապահովելու ծրագրի կայունությունը և տեսանելիությունը համայնքներում։
- Դասընթացի մանրամասն պլանի մշակում՝ ուղենշելու յուրաքանչյուր սեսիայի ընթացքը և ապահովելու համակարգված ու հետևողական մոտեցում։ Ինտերակտիվ և մասնակցային գործողությունները, ինչպիսիք են դերախաղերը, քննարկումները, նախապես մշակված սցենարներով վարժանքները, հնարավորություն կտան մասնակիցներին՝ աջակցող միջավայրում բացահայտելու, թե ինչ է գենդերային հիմքով բռնությունը։
- Ուսուցանողների ուսուցման հագեցած դասընթաց՝ թիրախային համայնքների դասընթացավարների համար՝ ադապտացված «Լինել նրա տեղում» սիմուլացիոն վարժանքի և գենդերային հիմքով բռնության վերաբերյալ` դասընթացը համապատասխան համայնքներում արդյունավետ անցկացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ փոխանցելու նպատակով։
- Ինտերակտիվ 45 դասընթաց Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում՝ ներգրավելով 600 մասնակցի։ Դասընթացները կանցկացվեն ադապտացված «Լինել նրա տեղում» սիմուլացիոն վարժանքով՝ մասնակիցներին ներգրավելով գենդերային հիմքով բռնության էության, պատճառների և հետևանքների վերաբերյալ բովանդակալից քննարկումներում։
- Դասընթացներից հետո ծրագիրը կաջակցի մասնակիցներին՝ կազմակերպելու համայնքի ներգրավման միջոցառումներ՝ ապահովելով կայունություն և խթանելով գենդերային հիմքով բռնության շուրջ շարունակական երկխոսություն։
Տևողությունը՝ 20.01.2025 – 20.08.2025
Բյուջեն՝ $49,967
Իրականացման վայրը՝ Հայաստան
Սույն նախաձեռնությունը իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։