Skip to main content
Ավարտված ծրագրեր

Կանայք մեդիայում. ընտրություններ 2021

«Կանայք մեդիայում. ընտրություններ 2021» ծրագրի նպատակն է իրականացնել ընտրությունների մեդիա մշտադիտարկում գենդերային զգայուն տեսանկյունից՝ հավաքագրելու տվյալներ և ձևավորելու առաջարկներ՝ քաղաքականությունների բարելավման նպատակով:

Հետազոտական աշխատանքը, տվյալների հավաքագրումն կօգնի բացահայտել մեդիա համայնքի կարողությունների բացերը, և դրանց հիման վրա կձևավորի կարողությունների զարգացման գործողություններ՝ առավել գենդերային զգայուն մեդիա լուսաբանում ապահովելու համար:

Ծրագիրը, ներգրավվելով լրագրողներին և ոլորտի այլ շահագրգիռ կողմերին, քննարկում կծավալի ընտրությունների գենդերային զգայուն լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ՝ նպաստելու կանանց վերաբերյալ կարծրատիպային ընկալումների հաղթահարմանը և խթանելու քաղաքականությունում կանանց մասնակցությունը: 

Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ գործողությունները.

  • Խորհրդարանական ընտրությունների մշտադիտարկում, վերլուծություն և ՏԻՄ ընտրությունների ընթացիկ մշտադիտարկում՝ գենդերային զգայուն տեսանկյունից
  • Մշտադիտարկման տվյալների ներկայացում շահագրգիռ կողմերին
  • Հանդիպումներ, աշխատաժողովներ մեդիա համայնքի ներկայացուցիչների հետ
  • Գենդերային զգայուն լուսաբանման ինքնագնահատման գործիքի ստեղծում մեդիայի համար

«Կանայք մեդիայում. ընտրություններ 2021» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ 

Իրականացման ժամանակահատված՝ 2021 թ. օգոստոսի 1-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը: