Skip to main content
Ընթացիկ ծրագրեր

ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՈՒՄ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ

«ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից իրականացվող «Կանանց հզորացում՝ հանուն Հայաստանի ժողովրդագրական դիմակայունության» նախաձեռնությունը «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականության միջոցով» ծրագրի մաս է, որն իրականացնում է ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը և որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության կողմից։

Նախաձեռնությունը նպատակ ունի աջակցել Հայաստանի ջանքերին՝ հաղթահարելու ժողովրդագրական մարտահրավերները և ապահովելու երկրի կայուն զարգացումը։ Նախաձեռնությունը խթանում է փաստերի և տվյալների վրա հիմնված քաղաքականությունների ձևավորումը, նպաստում է տեղեկատվության վրա հիմնված հանրային քննարկումների կազմակերպմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը։

Որպես «Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և ընտրության հնարավորությունների ընդլայնում տվյալահեն քաղաքականության միջոցով»
ծրագրի իրականացնող գործընկեր՝ «ՕքսԵՋեն» հիմնադրամը պատասխանատու է կարողությունների զարգացման, մենթորության բաղադրիչների մշակման և իրականացման համար, որոնց նպատակն է ապահովել կանանց հզորացումը և նրանց ակտիվ մասնակցությունը Հայաստանի ժողովրդագրական կայունության օրակարգում։

 

Հիմնական գործողություններ՝

 

  1. Դասընթացների կազմակերպում և իրականացում. նախատեսվում է անցկացնել 14 ինտերակտիվ դասընթաց, որոնք նպատակ կունենան զարգացնել գործնական հմտություններն ու բարձրացնել 30-40 տարեկան 60 կանանց զբաղվածության հնարավորությունները (օրինակ՝ մայրության արձակուրդից հետո աշխատաշուկա վերադարձող կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, երեխա ունեցող կանայք): Դասընթացները կմիավորեն տեսական գիտելիքները գործնական վարժությունների հետ՝ հարմարեցված աշխատաշուկայի պահանջներին։
  2. Կապերի ընդլայնում և կարիերայի հնարավորությունների զարգացում Նախատեսվում է կազմակերպել 5 ցանցային միջոցառում, որոնք կհամախմբեն մասնակից կանանց, գործատուներին և մենթորներին։ Այս միջոցառումները կծառայեն փորձի փոխանակման, մասնագիտական կապերի հաստատման և զբաղվածության ուղիների խթանմանը։
  3. Մենթորություն 50 կանանց կտրամադրվի շարունակական մենթորական աջակցություն՝ անհատական կարիերայի ուղղորդման և զարգացման խորհրդատվությամբ։ Մենթորության բաղադրիչը նաև կխթանի առնվազն 15 կանանց ուղղակի կապը պոտենցիալ գործատուների հետ՝ նպաստելով աշխատանքի տեղավորման հնարավորություններին։

 

Տևողություն՝  2025թ. սեպտեմբերի 20 – 2026թ. մարտի 31

Իրականացման վայր՝ Հայաստան

Բյուջե՝  74,220 բրիտանական ֆունտ ստեռլինգ

Ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ UNFPA Հայաստան | Ժողովրդագրական դիմակայունություն․ կանանց կարողությունների և հնարավորությունների ընդլայնում տվյալահենք քաղաքականությունների միջոցով