Skip to main content
Ընթացիկ ծրագրերԾրագրեր

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա խթանելու համար երիտասարդների քաղաքական մասնակցությունն ու առաջնորդությունը

Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիան միտված է տարբեր հասարակական և քաղաքական փորձառություն ունեցող անհատներին ապահով տարածք տրամադրելուն, վերջիններիս երկխոսության և տարբեր խնդիրների մասին ունեցած ընդհանուր գաղափարների փոխանակման խթանմանը։

Ծրագրի նպատակն է՝ ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված  անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։

Խնդիրները

  • Նպաստել տարբեր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ երկխոսության ձևավորմանը, ձևավորել վստահություն և համագործակցություն՝ Հայաստանի տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների միջև՝ ուսուցանելու և ուղղորդելու, բանավեճերի, քաղաքական և քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով։
  • Մասնակիցներին ուսումնական հագեցած ծրագրով փոխանցել ժողովրդավարության, քաղաքական համակարգերի, առաջնորդության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և մոտեցումներ՝ իրենց համայնքներում և ազգային մակարդակում արդյունավետ առաջնորդներ և ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագովներ դառնալու համար։
  • Ձևավորել տարբեր փորձառությամբ և քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների ուժեղ ցանց՝ հիմնված վստահության և համագործակցության վրա՝ Հայաստանում երիտասարդների քաղաքական մասնակցության և առաջնորդության կայունության համար։

Հիմնական բաղադրիչները/գործողությունները

  1. ուսումնական ծրագրի կազմում․ ծրագիրը կազմված է ժողովրդավարության, քաղաքակական համակարգերի և քաղաքականություն մշակելու թեմաները խորությամբ ուսումնասիրող դասընթացների մի քանի շրջափուլից։
  2. բանավեճեր․ մասնակիցները հնարավորություն կունենան գործնականում կիրառելու իրենց հմտությունները առնվազն 3 ոչ ֆորմալ բանավեճերի ընթացքում, որոնց կմասնակցեն քաղաքական գործիչներ և քաղաքականություն մշակողներ։
  3. փորձի փոխանակում․ առաջնորդության հատկանիշներ ցուցաբերած լավագույն մասնակիցները կմասնակցեն տարածաշրջանային փոխանակման ՝ Վրաստանի ուսանողների հետ։
  4. շրջանավարտների ցանցի ստեղծում՝ շարունակելու համար մասնակիցների հետագա ներգրավումը և պահպանելու քաղաքական մասնակցության նրանց հետաքրքրվածությունն ու հանձնառությունը։
  5. հարթակի ստեղծում, որտեղ ցանցի անդամները հնարավորություն կունենան տեղեկատվություն ստանալու և փոխանցելու։

 

Մասնակիցների քանակը՝ 25

Մասնակիցների տարիքային սահմանը՝ 20-35

Տևողությունը՝ 01.09.2023 – 30.06.2024

Բյուջեն՝ 126,979 եվրո

Գործընկեր՝ Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտ

Իրականացման վայր՝ Հայաստան

Առնչվող հրապարակումներ

Առնչվող լուրեր

Առնչվող հոդվածներ