
Ծրագրի նպատակը
Պայքարել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ազդեցության դեմ՝ մասնավոր ոլորտին բերելով մեդիայի պատասխանատու ֆինանսավորման դաշտ և բարձրացնելով թիրախավորվող անձանց դիմակայանությունը։
Ծրագրի հիմնական բաղադրիչները
- Փոխաջակցության աշխատարան․ թիրախային խմբերի կանայք հոգեբանական ֆասիլիտացիայի միջոցով 3-օրյա աշխատարանի ընթացքում կհատկորոշեն գենդերային ապատեղեկատվությանն առնչվող խնդիրները, որոնք խոչընդոտում են նրանց առաջընթացին։
- Ֆոկուսխմբային քննարկում․ ֆոկուսխմբային քննարկման միջոցով դուրս կբերվեն գենդերային ապատեղեկատվության հետևանքների հոգեբանական կողմը։
- Մասնավոր ոլորտի զգայունության բարձրացման միջոցառումներ․ հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտի առնվազն 5 կազմակերպության հետ տեղի կունենան հանդիպումներ նախաձեռնելու երկխոսություն՝ գենդերային ապատեղեկատվության վերաբերյալ։
- Մեդիայի զգայունության բարձրացման հանդիպումներ․ հանդիպումներ կանցկացվեն մեդիա ներկայացուցիչների հետ՝ բարձրացնելու նրանց իրազեկվածության մակարդակը խնդրի վերաբերյալ։
- ՔՀԿ-ԱԺ հարթակի հանդիպում: շահակիցների, գործընկերների, որոշում կայացնողների և քաղաքականություն մշակողների հետ տեղի կունենա հանդիպում՝ քննարկելու և ամբողջացնելու ջատագովության փաթեթը։
- Մեդիա արշավ՝ բարձրացնելու մասնավոր ոլորտի ներկայացուցիչների զգայունությունը թեմայի վերաբերյալ։
Իրականացման ժամկետ՝ 10.11.2024-14.03.2025
Բյուջե՝ 35,000 բրիտանական ֆունտ
Ծրագիրը ֆինանսավորվում է «Արտեմիս» դաշինք ծրագրի կողմից։