Ծրագիրն ուղղված է խթանելու գենդերային հավասարությունը և հավասար հնարավորությունները՝ գենդերային ապատեղեկատվության պատմույթները թիրախավորելու միջոցով՝ նպաստելով ավելի ներառական հասարակության ձևավորմանը։
Ծրագրի նպատակը
Պայքարել Հայաստանում գենդերային ապատեղեկատվության ազդեցության դեմ՝ ստեղծելով և տարածելով մեդիա արտադրանք՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերի ՏԻՄ ավագանու անդամների մասին։
Ծրագրի վերջնարդյունքները
1․ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում իրազեկվածության մակարդակի բարձրացում գենդերային ապատեղեկատվության տարածվածության ու ազդեցության վերաբերյալ։
Ծրագիրը կբարձրացնի իրազեկվածության մակարդակը՝ գենդերային ապատեղեկատվության առկայության, հետևանքների և ազդեցության մասին՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի բնակչության, այդ թվում՝ կանանց շրջանում։ Սրանով ծրագիրն ընդգծում է գենդերային ապատեղեկատվությանն անդրադառնալու կարևորությունը, քանի որ այն վտանգ է ոչ միայն գենդերային հավասարության, այլև` կանանց քաղաքական մասնակցության համար։
2․ Լոռու, Շիրակի և Սյունիքի ՏԻՄ ներկայացուցիչ կանայք ավելի դիմակայուն են գենդերային ապատեղեկատվության նկատմամբ։
Մարդկային պատմությունների և քաղած դասերի ներկայացման միջոցով ծրագիրը միտված է նպաստելու, որ ՏԻՄ ներկայացուցիչ կանայք մոտիվացվեն և շարունակեն իրենց գործունեությունը որոշում կայացնելու գործընթացներում։
3. Մեդիա մշտադիտարկման և օրենսդրական առաջարկությունների հիման վրա եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացվել են որոշում կայացնողներին։
10 առցանց և 3 առաջատար հեռուստաալիքներ մշտադիտարկվելու են գենդերային ապատեղեկատվության տեսանկյունից։
Օրենսդրական վերլուծություն կիրականացվի գնահատելու առկա օրենսդրության զգայունությունը գենդերային ապատեղեկատվության տեսանկյունից և բացահայտել գենդերային ապատեղեկատվության կանխման հնարավորությունները։
Իրականացման ժամկետ՝ 01.04.2024-30.09.2024
Բյուջե՝ 30,000 բրիտանական ֆունտ
Ծրագիրը ֆինանսավորվում է «Արտեմիս» դաշինք ծրագրի կողմից։