Ծրագիրն ուղղված է Գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) իրականացման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը՝ ապահովելով, որ նոր ԳԱԾ-ը արտացոլի տեղի բնակչության, մասնավորապես կանանց, առաջնահերթություններն ու հեռանկարները::
Ծրագիրն ուղղակի աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի 2-րդ ԳԱԾ-ի իրականացմանը և նպաստում է 3-րդ ԳԱԾ-ի մշակմանը՝ կարիքների և կարողությունների համապարփակ գնահատման և տեղում խորհրդակցություններ անցկանելու միջոցով:
Ծրագրի արդյունքում կհրապարակվի գնահատման զեկույց, խորհրդակցությունների ամփոփում, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման կառուցակարգի վերանայված տարբերակը: Այս փաստաթղթերը կծառայեն որպես կրթական և իրազեկող նյութեր՝ շահակիցներին իրազեկելու և ուղղորդելու համար:
Խնդիրները
- Գնահատել Կանայք, խաղաղություն, անվտանգություն օրակարգի գործողությունների ազգային ծրագրի (ԳԱԾ) իրականացման համար պատասխանատու միջգերատեսչական հանձնաժողովի կարողություններն ու կարիքները:
- Ներգրավել տեղի շահակիցներին նոր ԳԱԾ-ի մշակման գործընթացում՝ իրազեկման միջոցով;
- Ապահովել, որ կազմված մշտադիտարկման և գնահատման կառուցակարգը համապատասխանի ԳԱԾ-ին:
Հիմնական բաղադրիչները/գործողությունները․
- Միջգերատեսչական հանձնաժողովի կարողությունների և կարիքների գնահատում:
- Տեղական քննարկումներ՝ կանանց ցանցերի ներգրավմամբ:
- Իրազեկման աշխատարաններ՝ կանանց ցանցերի համար:
- Մշտադիտարկման և գնահատման կառուցակարգի վերանայում:
Տևողությունը՝ 17.06.2024 – 28.02.2025
Բյուջեն՝ 46,476 Բրիտանական ֆունտ ստեռլինգ
Իրականացման վայր՝ Հայաստան
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Ուժեղացնելով Արևելյան հարևանության դիմակայունությունը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից՝ Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ: