
Ծրագիրը նպատակ ունի ուժեղացնելու կանանց ձայնը, հզորացնելու նրանց կարողությունները և դրանով նպաստելու Հայաստանում կայուն խաղաղության հաստատմանը։ Ծրագրի ակնկալվող ընդհանուր արդյունքը Հայաստանում խաղաղության պաշտոնական գործընթացների բոլոր մակարդակներում կանանց ներգրավվածության աճն է։
Խնդիրները
• Բարելավել կանանց և կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների կարողությունները՝ խաղաղության գործընթացներում արդյունավետ ներգրավվելու և կանանց իրավունքները ջատագովելու համար։
• Ֆասիլիտացնել երկխոսության հնարավորությունները և քաղաքականության ջատագովությունը՝ խթանելու համագործակցությունը կին առաջնորդների միջև և մշակել գենդեր-արձագանքող տարրեր խաղաղության պոտենցիալ համաձայնագրի և բանակցությունների համար:
Հիմնական բաղադրիչները/գործողությունները
1. Կարողությունների զարգացում․ դասընթացների և ռեսուրսների տրամադրման միջոցով կանանց զինել անհրաժեշտ հմտություններով՝ խաղաղության գործընթացներում արդյունավետ ներգրավվելու և կանանց իրավունքները ջատագովելու համար։
2. Ցանցի ձևավորում․ ստեղծել տարբեր ոլորտների կին առաջնորդների ցանց, որի շրջանակում նրանք կկիսվեն խաղաղաշինությանն առնչվող գիտելիքով և լավագույն փորձով։
3. Քաղաքականության ջատագովություն․ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (մասնավորապես՝ կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և կանանց ոչ ֆորմալ նախաձեռնությունների/ցանցերի) հետ համագործակցությամբ խթանել գենդեր-արձագանքող քաղաքականությունների մշակումը` խաղաղության գործընթացներում կանանց ներգրավման համար։
Տևողությունը՝ 05.08.2024 – 05.02.2025
Բյուջեն՝ 99,863 դոլար
Իրականացման վայր՝ Հայաստան
Ծրագիրը իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հետ համագործակցությամբ, Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամի արագ արձագանքման պատուհանը ֆինանսավորման մեխանիզմ է, որը խաղաղության և խաղաղության համաձայնագրերի իրականացման գործընթացներում կանանց ներգրավվածության մակարդակը բարձրացնելու նպատակով և կարճաժամկետ թիրախային աջակցության միջոցով լրացնում է հրատապ ֆինանսավորման բացերը:
Միավորված ազգերի կազմակերպության կանանց խաղաղության և մարդասիրական հիմնադրամը ֆինանսական ճկուն գործիք է՝ աջակցելու արդյունավետ գործողություններին, որոնք ուղղված են տեղացի կանանց կարողությունների զարգացմանը՝ կոնֆլիկտների կանխման, ճգնաժամերի և արտակարգ իրավիճակների արձագանքման և խաղաղաշինության առանցքային հնարավորություններից օգտվելու համար։