«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն միտված է տեղական ինքնակառավարման գործընթացներում կանանց և երիտասարների իրավազորմանը:
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանը, հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես կանանց և երիտասարդների ներկայացվածությանը և մասնակցության ընդլայնմանը համայնքային զարգացման գործընթացներում:
Ծրագրի նպատակներն են՝
- Վերհանել և հետազոտել կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ տեղական և ազգային մակարդակներում ընկալումները և քաղաքականության բացերը
- Իրավազորել կանանց զարգացնելու իրենց առաջնորդական ներուժն ու հմտությունները համայնքային զարգացման գործընթացներում, ստեղծել կանանց կողմից ղեկավարվող «ներառականության կղզյակներ»
- Ուժեղացնել կուսակցությունների, որպես կանանց համար քաղաքականություն մուտք ապահովող առանցքային օղակների դերը
- Աջակցել գենդերային հավասարաությանն առնչվող հանրային քաղաքակալնությանների ոլորտում իրականացվող գործընթացներին, որոնք համահունչ են ներկա բարեփոխումներին:
- Խթանել հանրային քննարկում գենդերային հավասարության հարցերի և որոշումների կայացման մակարդակներում կանանց մասնակցության վերաբերյալ
- Առաջնորդության մոդելների միջոցով հզորացնել համայնքներում գործող ակտիվ երիտասարդ կանանց և տղամարդկանց՝ որպես տեղական ժողովրդավարության կայացման շարժիչ ուժ
Ծրագիրը կնպաստի հետևյալ արդյունքներին՝
Հիմք ընդունելով հավաքագրված ապացույցները՝ կմշակվեն կանանց քաղաքական մասնակցության բարելավման միջոցների վերաբերյալ ռազմավարություններ և առաջարկներ:
Հայաստանի համայքներում կանանց և երիտասարդների առաջնորդական ներուժը կիրացվի համայնքների զարգացման և թափանցիկ ու հաշվետու կառավարման համար:
Կընդլայնվեն քաղաքական կուսակցությունների դերն ու կարողությունները կանանց քաղաքական մասնակցության խթանման նպատակով:
Ընթացիկ բարեփոխումների և համայնքային զարգացումների համատեսքում գենդերային հավասարության շուրջ քաղաքական երկխոսության կծավալվի բոլոր՝ տեղական, մարզային և ազգային մակարդակներում:
Ջատագովության և հանրային արշավների միջոցով կբարելավվի հանրային քննարկումը գենդերային հավասարության և որոշումների կայացման մակարդակում կանանց և երիտասարդների մասնակցության վերաբերյալ:
Կհզորացվեն համայնքնային ակտիվ երիտասարդ կանայք և տղամարդիկ, որպես տեղական առաջնորդներ և տեղական ժողովրդավարության առաջամարտիկներ:
Իրականացման ժամկետը՝ 2018թ. Դեկտեմբեր-2021թ. Մարտ