Skip to main content

Ղեկավար կազմ

Գործադիր տնօրեն

Մարգարիտա Հակոբյան

Մարգարիտա Հակոբյանը ղեկավարում է ՕքսԵՋեն հիմնադրամը 2018 թվականից: Նա հիմնադրամի համահիմնադիրներից է և կառույցի հոգաբարձուների խորհրդի առաջին նախագահը (2015-2018):

Մարգարիտա Հակոբյանը ղեկավարում է ՕքսԵՋեն հիմնադրամը 2018 թվականից: Նա հիմնադրամի համահիմնադիրներից է և կառույցի հոգաբարձուների խորհրդի առաջին նախագահը (2015-2018):

ՕքսԵՋենը հիմնադրվել է Օքսֆամ միջազգային կազմակերպության կողմից:

Մարգարիտա Հակոբյանը հանդիսացել է Օքսֆամ ՄԲ-ի Հայաստանյան գրասենյակի ղեկավարը (2000-2018թթ.) և ունի ծանրակիռ աշխատանքային փորձ զարգացման տարբեր ոլորտներում:

Նա նաև իր գործուն ներդրումն է ունեցել Հայաստանում մի շարք քաղաքացիական հասարակության միավորումների, դաշինքների ստեղծման և զարգացման գործում, որոնք այսօր հաջողությամբ գործում են: Այդ կառույցներն են՝ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (CSPN) - բաղկացած 30 տեղական կազմակերպություններից, Հայաստանի գյուղատնտեսական դաշինքը, որը միավորում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող 20 միջազգային և տեղական կազմակերպությունների, Միություն երիտասարդական կազմակերպությունների՝ ՄԵԿ հարթակը, որը միավորում է երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող 15 կառույցների:

Խորհրդի անդամ

Գոռ Մովսեսյան

ՕքսԵՋեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գոռ Մովսեսյանն ունի ավելի քան քսան տարվա փորձառություն բիզնեսի պլանավորման, կառավարման,մարքեթինգի, ինչպես նաև միկրո-ֆինանսավորման, և բանկային ոլորտներում:

ՕքսԵՋեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գոռ Մովսեսյանն ունի ավելի քան քսան տարվա փորձառություն բիզնեսի պլանավորման, կառավարման,մարքեթինգի, ինչպես նաև միկրո-ֆինանսավորման, և բանկային ոլորտներում:

2002 թվականից պարոն Մովսեսյանը «Հորիզոն» հիմնադրամի գործադիր տնօրենն է, 2006 թվականից «Նոր Հորիզոն» ունիվերսալ վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) հոգաբարձուների խորհրդի նախագահը:

Գոռ Մովսեսյանը նաև Գյուղատնտեսական դաշինքի հիմնադիր անդամներից է:
1998-2002թթ. աշխատել է Օքսֆամի Հայաստանյան գրասենյակում, որպես փորձագետ ներգրաված է եղել մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններում՝ այդ թվում նաև ՕքսԵՋենում:

Խորհրդի նախագահ

Օլգա Ղազարյան

Օլգա Ղազարյանը ունի ավելի քան 25 տարվա միջազգային փորձառություն մարդասիրական և միջազգային զարգացման ոլորտում:

Օլգա Ղազարյանը ունի ավելի քան 25 տարվա միջազգային փորձառություն մարդասիրական և միջազգային զարգացման ոլորտում: Ներկայումս նա ավելի քան 35 երկրներում ջրային սանիտարիայի և հիգենայի բարեգորածական ծրագրեր իրականացնող WaterAid-ի միջազգային ծրագրերի ղեկավարն է և համակարգում է WaterAid-ի ծրագրերը Աֆրիկայում և Ասիայում:

Նա տեղափոխվել է WaterAid Օքսֆամ ՄԲ-ից, որտեղ նա միջազգային ծրագրերի ղեկավարն էր և համակարգում էր ավելի քան 50 երկիր Ասիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում:

Ավելի քան 20 տարի Օլգան զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Օքսֆամ ՄԲ-ում, որպես տարածաշրջանային ղեկավար Մերձավոր Արևելքի, Արևելյան Եվրոպայի և Հետխորհրդային տարածաշրջանի, Հարավային Աֆրիկայի, և Արևելյան Ասիայի երկրների համար: Նա նաև հանդիսացել է Հարավային Կովկասյում Օքսֆամի տարածաշրջանային ղեկավարը և Օքսֆամ Հայաստանի ղեկավարը:

Նա նաև ավելի քան 4 տարի նախագահել է Օքսֆամ միջազգային կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի կառավարման խումբը:

Օքսֆամին միանալուց առաջ Օլգաան աշխատել է Նորվեգական Կարմիր Խաչում, մի շարք ամերիկյան մասնավոր կամավորական կազմակերպություններում ինչպիսիք են Համաշխարհային վերականգնողական հիմնադրամն ու Հույսի Ծրագիրը: Նա աշխատել է ակադեմիայում որպես ուսուցիչ և թարգմանիչ, Լոնդոնի հիգենայի և արևադարձային բժշկության դպրոցի հետ համատեղ համահեղինակել է մի շարք գրախոսվող հրապարակումներ առողջապահության և ֆինանսավորման քաղաքականության վերաբերյալ:Օլգան մի շարք կազմակերպությունների հոգաբարձու է հանդիսացել, ինչպիսիք օրինակ վրացական Լազիկա միկրո ֆինանսական բանկի վերահսկիչ փաթեթի հոգաբարձու ավելի քան հինգ տարի: Նա նաև հանդիսացել է Ալբանիայի գյուղական համայնքների զարգացման ուղղությամբ խորհրդատվական QuaDev կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Տիկին Ղազարյանը հանրային քաղաքականության մագիստրոսական աստիճանը ստացել է Լոնդոնի համալսարանի Արևելյան և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում ապա Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցում հետդոկտորական աստիճան է ստացել ռազմավարության և նորարարության գծով, ավարտել է Օքսֆորդի համալսարանի Սաիդի բիզնես դպրոցի բարձրակարգ կառավարման և առաջնորդության դասընթացը:

Նա ճանաչված մասնագետ և վերապատրաստել է ոլորտի մի շարք հայտնի առաջնորդների:

Խորհրդի անդամ

Նիկոլաս Փիալեք

ՕքսԵՋենի հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլաս Փիալեքը 2017թ.-ից աշխատում է ավելի քան 34 երկրներում ջրային սանիտարիայի և հիգենայի բարեգորածական ծրագրեր իրականացնող WaterAid միջազգային կազմակերպությունում։

ՕքսԵՋենի հոգաբարձուների խորհրդի անդամ Նիկոլաս Փիալեքը 2017թ.-ից աշխատում է ավելի քան 34 երկրներում ջրային սանիտարիայի և հիգենայի բարեգորածական ծրագրեր իրականացնող WaterAid միջազգային կազմակերպությունում նախ որպես ինստիտուտցիոնալ ֆինանսավորման և գործընկերության գործով տնօրեն, ապա նաև միջազգային ծրագրերի բաժնի ծրագրերի գործառույթների տնօրեն և կազմակերպությունում մի շարք գործառույթների պատասխանատու է՝ ներառյալ անձեռնմխելի ֆոնդի տնօրինումը, ծրագրային արդյունքները, ռիսկերի կառավարումը, և համակարգերի բարելավումը:

Մինչ WaterAid-ին միանալը, Նիկոլասը 15 տարի շարունակ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Օքսֆամ ՄԲ-ում՝ ծրագրերի կառավարում, քարոզարշավների ու քաղաքականությունունների համակարգում, ֆոնդհայթայթման բաժին: Պարոն Փիալեքի Օքսֆամում զբաղեցրել է Միջազգային ծրագրերի տնօրենի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով 300 միլիոն ֆունթ սթերլինգ կազմող տարեկան ծրագրեր 35 երկրներում:

Պարոն Փիալեքը Օքսֆորդի համալսարանի Զարգացման ուսումնասիրությունների գծով գիտությունների դոկտոր է և կազմակերպչական, փոփոխությունների կառավարման մասնագետ: