Ընթացիկ ծրագրեր

Խթանելով առավել գենդերազգայուն օրենսդրություն Հայաստանում

By 14/07/2020July 16th, 2020No Comments

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի օրենսդրական դաշտի գենդերային զգայունության բարձրացմանը՝ համատեղ աշխատելով խորհրդարանական և հիմնական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Ծրագիրը կաջակցի քաղաքականություն մշակողներին և փորձագետներին ոչ միայն կենտրոնանալ գենդերային անհավասարության հետևանքների վրա, այլև բացահայտել դրա պատճառ հանդիսացող գործընթացները և առաջարկել լուծումներ:  Այս մարմիններր հենց իրենք կարող են լավագույն օրինակ հանդիսանալ կառավարական մարմինների և այլ կազմակերպությունների համար՝ օրենսդրական գործընթացներում  գենդերային ուղղորդում իրականացնելու համար:

Գենդերային տեսակետից զգայուն մոտեցման կիրառումը հնարավորություն կտա ապահովել թե՛ կանանց և թե՛ տղամարդկանց հավասար իրավունքների ճանաչումն ու երաշխավորումը գործող օրենսդրությամբ։ Ծրագրի կողմից վերհանված օրենսդրական փաթեթների՝ գենդերային հավասարության տեսանկյունից համապարփակ վերլուծության և գենդերային ուղղորդման միջոցով, Ծրագիրը կնպաստի միջկուսակցական համագործակցությանը, գիտելիքների փոխանակմանը և քաղաքականություն մշակողների կարողությունների զարգացմանը՝ խթանելու գենդերային հավասարության սկզբունքների կիրառումը օրենքների մշակման գործընթացում և մեղմելու տղամարդկանց և կանանց միջև առկա քաղաքական, սոցիալական կամ տնտեսական ցանկացած անհավասարություն։

 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

  1. Հզորացնել շահագրգիռ կողմերի կարողությունները, հատկապես համագործակցելով կին պատգամավորների հետ, նպատակ ունենալով ձևավորել գենդերային զգայուն օրենսդրություն՝ որպես ուղղորդող ռազմավարություն Հայաստանում հանրային քաղաքականության ձևավորման բոլոր փուլերի համար։
  2. Բարձրացնել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների իրազեկվածությունը և պատասխանատվությունը իրավական և կամավոր միջոցներ ձեռնարկելու ներկուսակցական համակարգում գենդերային հավասարության հաստատման համար, որպեսզի կուսակցությունում և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար ստեղծվեն հավասար հնարավորություններ՝ քաղաքական կյանքում վճռորոշ մասնակցության համար:

 

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից՝ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։

 

Իրականացման ժամանակահատված՝ մայիս 2020 – փետրվար 2021