Ընթացիկ ծրագրեր

Կանայք քաղաքականության մեջ

By 30/07/2020No Comments

«Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածաքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն միտված է տեղական ինքնակառավարման գործընթացներում կանանց և երիտասարների իրավազորմանը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կանանց քաղաքական մասնակցության ընդլայնմանը, հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես կանանց և երիտասարդների ներկայացվածությանը և մասնակցության ընդլայնմանը համայնքային զարգացման գործընթացներում:

Ծրագրի նպատակներն են՝

  • Վերհանել և հետազոտել կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ տեղական և ազգային մակարդակներում ընկալումները և քաղաքականության բացերը
  • Իրավազորել կանանց զարգացնելու իրենց առաջնորդական ներուժն ու հմտությունները համայնքային զարգացման գործընթացներում, ստեղծել կանանց կողմից ղեկավարվող «ներառականության կղզյակներ»
  • Ուժեղացնել կուսակցությունների, որպես կանանց համար քաղաքականություն մուտք ապահովող առանցքային օղակների դերը
  • Աջակցել գենդերային հավասարաությանն առնչվող հանրային քաղաքակալնությանների ոլորտում իրականացվող գործընթացներին, որոնք համահունչ են ներկա բարեփոխումներին:
  • Խթանել հանրային քննարկում գենդերային հավասարության հարցերի և որոշումների կայացման մակարդակներում կանանց մասնակցության վերաբերյալ
  • Առաջնորդության մոդելների միջոցով հզորացնել համայնքներում գործող ակտիվ երիտասարդ կանանց և տղամարդկանց՝ որպես տեղական ժողովրդավարության կայացման շարժիչ ուժ

 

Ծրագիրը կնպաստի հետևյալ արդյունքներին՝

Հիմք ընդունելով հավաքագրված ապացույցները՝ կմշակվեն կանանց քաղաքական մասնակցության բարելավման միջոցների վերաբերյալ ռազմավարություններ և առաջարկներ:

Հայաստանի համայքներում կանանց և երիտասարդների առաջնորդական ներուժը կիրացվի համայնքների զարգացման և թափանցիկ ու հաշվետու կառավարման համար:

Կընդլայնվեն քաղաքական կուսակցությունների դերն ու կարողությունները կանանց քաղաքական մասնակցության խթանման նպատակով:

Ընթացիկ բարեփոխումների և համայնքային զարգացումների համատեսքում գենդերային հավասարության շուրջ քաղաքական երկխոսության կծավալվի բոլոր՝ տեղական, մարզային և ազգային մակարդակներում:

Ջատագովության և հանրային արշավների միջոցով կբարելավվի հանրային քննարկումը գենդերային հավասարության և որոշումների կայացման մակարդակում կանանց և երիտասարդների մասնակցության վերաբերյալ:

Կհզորացվեն համայնքնային ակտիվ երիտասարդ կանայք և տղամարդիկ, որպես տեղական առաջնորդներ և տեղական ժողովրդավարության առաջամարտիկներ:

 

Իրականացման ժամկետը՝ 2018թ. Դեկտեմբեր-2021թ. Մարտ