Ընթացիկ ծրագրեր

Հավասար

By 16/04/2019 September 18th, 2019 No Comments

Հավասար։ Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը

Մեր նպատակն է խթանել կանանց ներկայացվածությունն ու մասնակցությունը Հայաստանում քաղաքական որոշուﬓերի կայացման գործընթացներում:

Ծրագրի արդիականությունը Հայաստանի բնակչության ավելի քան կեսը (52%) կազմող կանանց հավասար ներկայացվածության անհրաժեշտությունն է քաղաքական գործընթացներում:

Ծավալում ենք Կանանց Օրակարգի շուրջ լայնամասշտաբ քննարկուﬓեր՝ դրական փոփոխություններ բերելով կառավարության վարած քաղաքականություններում:

Զարգացնում ենք քաղաքական ուժերի կին թեկնածուների և ընտրված կին պատգամավորների կարողությունները՝ Ազգային ժողովում քաղաքական որոշուﬓերի կայացմանը արդյունավետ մասնակցելու համար:

Շարունակում ենք հանրային քարոզարշավը լրատվական դաշտում՝ կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում խթանելու համար:

Մեր անելիքները

  • Շարունակել 2015-ին ﬔկնարկած ՀԱՎԱՍԱՐ քարոզարշավը
  • Ջատագովել Ընտրական բարեփոխուﬓերի հայեցակարգում գենդերային քվոտայի բարձրացումը
  • Իրականացնել ընտրությունների և նախընտրական գործընթացների մոնիտորինգ, ինչպես նաև օժանդակել ընտրարշավին մասնակցող կանանց տեսանելիության բարձրացմանը
  • Հորդորել քաղաքական ուժերին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել Կանանց Օրակարգի հիﬓախնդիրները
  • Նախաձեռնել քարոզարշաﬖեր՝ ի նպաստ պետական քաղաքականությունում կանանց և տղամարդկան հավասար իրավունքներին և hնարավորություններին առնչվող հիﬓահարցերի ներառմանը
  • Մասնակցել ազգային մակարդակում գենդերային հավասարությանն ուղղված գործընթացներին և զարգացուﬓերին՝ օգտագործելով փորձագիտական ներուժը և ապացուցողական հենքը
  • Ձևավորել Շվեդիայի և Հայաստանի ազգային ժողոﬖերի գործընկերային խմբերի ﬕջև աշխատանքային համագործակցություն և փորձի փոխանակման հնարավորություններ, նպաստել տարբեր քաղաքական խմբակցությունների նորընտիր պատգամավորների հետ երկխոսության և համագործակցության հարթակի կայացմանը

Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց

իրավունքների պաշտպանության հիﬓադրաﬕ կողﬕց՝ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի և WomenNet պորտալի համագործակցությամբ, Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ:

Leave a Reply