Skip to main content
Ավարտված ծրագրեր

Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրն համաիրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

Ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանի օրենսդիր մարմինը, որպեսզի վերջինը իրականացնի օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչականության ապահովման իր առանցքային գործառույթները: Ինչպես նաև, աջակցել խորհրդարանին, որպեսզի պետական կառավարման համակարգում կիրառվեն նոր գործիքներ ու մեխանիզմներ, որոնք կնպաստեն աշխատանքի որակի բարելավմանը, թափանցիկության և ներառականության ապահովմանը, գենդերային զգայուն քաղաքականությունների մշակմանը՝ համահունչ ՄԱԿ-ի  Կայուն Զարգացման Նպատակներին և ոչ ոքի չանտեսելու գլոբալ «Օրակարգ 2030»-ին:

Ծրագիրը կորդեգրի ներառական և մասնակցային մոտեցում խորհրդարանի համար գենդերային ուղղորդման ռազմավարության մշակման և առաջխաղացման համար: Այդ նպատակով Խորհրդարանի համար կկազմվի գենդերային ուղղորդման ճանապարհային քարտեզ, որը կառաջարկի ռազմավարություններ և գործողություններ Խորհրդարանի ոչ միայն օրենսդիր, վերահսկողական և բյուջետավորման գործընթացների համար, այլև գենդերային զգայուն հաղորդակցության և քարոզչության համար, ինչպես նաև կին պատգամավորների հետ անմիջականորեն աշխատելով կառաջարկի կանանց առաջնորդության զարգացման ընդգրկուն ծրագրեր:

Ծրագիրը կաջակցի նաև Ազգային ժողով-ՔՀԿ հարթակի (այսուհետ Հարթակի[1]) հետագա գործունեությանը՝ առանձնապես կարևորելով ներկայացած օրենսդրական նախագծերի մասնակցային վերլուծությունը՝ գենդերային զգայունության տեսանկյունից և դրա ազդեցությունը տեղական և ազգային մակարդակներում:

Ծրագիրը կստեղծի համագործակցության նպաստավոր հարթակ գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև «2019-2023թթ. ՀՀ Գենդերային քաղաքականության ռազմավարության» (Երկրի գենդերային ռազմավարություն) պատշաճ իրականացման համար, ինչպես նաև կնպաստի գենդերային հավասարության և կանանց իրավազորման մեխանիզմների համապատանեցմանը ազգային և միջազգային առանցքային շրջանակային փաստաթղթերի հետ՝ կիզակետում պահելով «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան և Պեկինի պլատֆորմը:

 


[1] Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների առաջխացաման ԱԺ-ՔՀԿ Հարթակը հիմնադրվել է 2019թ. մարտի 8-ին ՕքսԵՋեն հիմնադրամի, Ազգային Ժողովի և կանանց իրավունքներով զբաղվող ավելի քան 23 ՔՀԿ-ների մասնակցությամբ “Կանանց քաղաքական մասնակցության խթանման ՀԱՎԱՍԱՐ ծրագրի շրջանակներում, որը իրականացվում էր ՕքսԵՋեն հիմնարդամի կողմից Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ: