Մայիսի 18-ին տեղի ունեցավ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի ընդլայնված հանդիպումը, որի նպատակն էր ներկայացնել հարթակի հիմնական ձեռքբերումներն ու գործունեության մարտահրավերները, ինչպես նաև քննարկել Հայաստանում կանանց զբաղվածության խթանմանը և աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված առաջարկությունները, որոնք հավաքագրվել են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից։
???? Հանդիպմանը մասնակցում էին և ներկաներին ողջունեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ՀՀ ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի գլխավոր տեխնիկական մասնագետ Բիլիանա Լեդենիկան, ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանը։
???? Միջոցառման ընթացքում ՔՀԿ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին, այլոց թվում, աշխատանքային միջավայրում ոտնձգություններին, ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանությանը, հղի կանանց և կերակրող մայրերի իրավունքներին և այլն: ԱՍՀՆ փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ Աշխատանքային օրենսգրքի լրամշակված նախագծում արդեն իսկ հաշվի են առնվել քաղաքացիական հասարակության մի շարք առաջարկներ, որոնք կարտացոլվեն վերջնական տարբերակում, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը:
???? Փորձագետ Թամարա Հովնաթանյանը ամփոփ ներկայացրեց Աժ-ՔՀԿ համագործակցության հարթակի 2019-2021 թթ. գործունեությունը։ Նշվեց, որ հարթակի մասնակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ ներկայացված 13 առաջարկները ստացել են օրենսդրությամբ սահմանված լուծումներ, 10-ն ուղղորդվել այլ լուծումների։
???? Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև ծանոթանալու «Կին պատգամավորները 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների ԱԺ-ում» հետազոտության արդյունքներին։
Հանդիպման մասին ավելի մանրամասն հաղորդագրությունը՝ շուտով։
???? Միջոցառումը կազմակերպվել էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։
???? Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի նպատակն է ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունն օրենսդրական նախաձեռնություններում՝ ուղղված քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց իրավազորմանը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը: