2019թ. մարտի 8-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում, ստորագրվեց ԱԺ – ՔՀԿ փոխըմբռնման հուշագիր, որով կազմավորվեց երկկողմ համագործակցության բաց հարթակ հասարակական կազմակերպությունների և ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի միջև՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման: Հարթակը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ մասնակցության և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությամբ:
Փոխըմբռնման հուշագրի հիմնական 3 դրույթներն են.
- ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական նախաձեռնություններում՝ ուղղված քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց իրավազորմանը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը:
- սահմանված պարբերականությամբ իրականացնել համատեղ հանրային միջոցառումներ` խթանելու երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը:
- խորհրդակցել «Կանանց օրակարգ` հանուն զարգացման» փաստաթղթում զետեղված և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հիմնախնդիրների շուրջ, ինչպես նաև քննարկել միասնաբար իրականացվող գործողությունների կատարման ընթացքը՝ պլանավորելով հետագա համատեղ գործողությունները:











Միջոցառումն իրականացվել է «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից՝ ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ-ի փորձագետների և WomenNet.am կայքի հետ համագործակցությամբ, Շվեդիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: