Havasar-infohub.am
No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր
  • hy Հայերեն
  • en English
Havasar-infohub.am
No Result
View All Result

ԵԽԽՎ նստաշրջան. Հայաստանին հորդորել են մեծացնել կանանց ներկայացվածությունը պատվիրակության կազմում

Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի բացման լիագումար նիստի ընթացքում Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի առաջընթացի զեկույցի քննարկման ժամանակ նիդերլանդացի պատվիրակ Թինի Քոքսը գովեստի խոսքեր է հասցեագրել Ալբանիայի, Անդորրայի, Վրաստանի, Իսլանդիայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Սերբիայի ու Սլովենիայի  հասցեին՝  նշելով, որ նախորդ տարի այս երկրների ազգային խորհրդարանների առնվազն կեսը եղել են կանայք։

«Ես հատկապես զգուշացնում եմ Հայաստանին, Խորվաթիային, Չեխիային, Մալթային, Լեհաստանին, Սլովակիային, Միացյալ Թագավորությանը  իրենց պատվիրակությունների կազմում կանայք եղել են մեկ քառորդից էլ պակաս։ Ես  հորդորում եմ այս պատվիրակություններին ավելի հավասարակշռված կազմով  ներկայանալ այս տարի»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունն ունի ութ անդամ, որից չորսը փոխարինող անդամներ են։ Ութ անդամներից երկուսն են կանայք՝ ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն ու «Իմ քայլը» խմբակցությունից Տաթևիկ Հայրապետյանը։

Պատվիրակի ներկայացրած զեկույցում ներառված տվյալների համաձայն, անցած տարի ԵԽԽՎ երեք անդամներից մեկը կին է եղել՝ մոտ 34 տոկոս։ Այս ցուցանիշը մի փոքր բարձր է, քան  ազգային խորհրդարանների միջին ցուցանիշն է, այն կազմում է 29 տոկոս։ 

«Ամեն դեպքում երկար ճանապարհ կա անցնելու իրական հավասարության հասնելու համար։ Մենք բոլորս պետք է ավելի լավ աշխատենք Վեհաժողովում կանանց թիվն ավելացնելու համար»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը։

Նա ընդգծել է, որ կանայք համաչափ ներկայացված չեն հանձնաժողովների նախագահների, ԵԽԽՎ նախագահի տեղակալների շարքում։

 «Գենդերային հավասարության հասնելը, կանանց թվի արագ ու արդյունավետ ավելացումը ոչ միայն հայացքների սպեկտրի  ընդլայնման խնդիր է, այլև մարդու իրավունքի, քանի որ գենդերային հավասարությունը նաև մարդու իրավունք է»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա  հունվարի 27-31-ը  տեղի ունեցած  ԵԽԽվ-ի  ձմեռային նստաշրջանում գենդերային անհամամասնության  պատճառով վիճարկվեցին վեց պատվիրակությունների կազմեր: Մասնավորապես, չեն հաստատվել  Շվեյցարիայի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի,  Մակեդոնիայի, Սան Մարինոյի պատվիրակների մանդատները, հարցը ուղարկվել է Կանոնակարգի և Հավասարության ու ոչ խտրականության հանձնաժողովներ։ 

Պատվիրակների 34%-ը եղել են կանայք

Ներկայացված զեկույցում հրապարակված տվյալների համաձայն, 2019-ին վեհաժողովի պատվիրակների 34 տոկոսը եղել են կանայք։ Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշն արձանագրվել է 2018-ին, իսկ 2017-ին կազմել է 37 տոկոս։ Նշվում է, որ ԵԽԽՎ այն կանոնը, որի համաձայն պատվիրակություններում կանայք պետք է ներկայացված լինեն նույն հարաբերությամբ, ինչ ազգային խորհրդարաններում, դրական ազդեցություն է ունեցել։ Չնայած կան պատվիրակություններ, որտեղ կանանց ներկայացվածությունն ավելի մեծ է, քան իրենց  երկրների  խորհրդարաններում։

Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ ԵԽԽՎ-ն նախորդ տարում կին էր նախագահում, իսկ կին փոխնախագահների թիվն ավելացել է՝ 33 տոկոսից հասնելով 41 տոկոսի, մինչդեռ միևնույն ժամանակ Բյուրոյում կանանց ներկայացվածության ցուցանիշը կրճատվել է՝ 47 տոկոսից հասնելով 42-ի։ Նվազել է նաև հանձնաժողովների կին նախագահների թիվը, եթե 2018-ին 9 հանձնաժողովից վեցն էին կանայք գլխավորում, 2019-ին՝ 4-ը։ Հանձնաժողովներում կանանց ընգրկվածությունն էլ 32 տոկոս է։

Զեկույցում ներկայացված աղյուսակի համաձայն, պատվիրակությունների շարքում Հայաստանի գենդերային ցուցանիշներն ուրախացնող չեն։ Կանայք, ինչպես նշել ենք, 25 տոկոս են կազմում։ Նույն ցուցանիշներն ունեն Լիտվիան, Լիխտեյնշտեյնը, Իռլանդիան, Մոլդովան, Մարոկոն, Սան Մարինոն և այլ պետություններ։ Իհարկե կան, պատվիրակություններ, որոնք ավելի ցածր ցուցանիշ ունեն, օրինակ, Լեհաստանը՝ 17 տոկոս, Ռումինիան ու Սլովակիան՝  20 տոկոս, Միացյալ Թագավորությունը՝ 24 տոկոս և այլն։

Պատվիրակաություններում կանանց ներկայացվածության առավել բարձր ցուցանիշներ ունեն Սլովենիան՝ 83 տոկոս, Սերբիան՝ 71 տոկոս, Իսլանդիան՝ 67 տոկոս, Ֆինլանդիան՝ 60 տոկոս և այլն։

 

Հոդվածը պատրաստվել է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։

ShareTweet
Նախորդ հրապարակումը

Համաշխարհային բանկ. «Կանայք, բիզնեսը և օրենքը» զեկույցի վարկանիշով Հայաստանը 69-րդն է

Հաջորդ հրապարակումը

Ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ

Հաջորդ հրապարակումը
Ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ

Ինչ քայլեր է նախատեսում կառավարությունը ծնելիությունը բարձրացնելու ուղղությամբ

Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան
Հրապարակումներ

Համավարակը, կանայք ու հայաստանյան աշխատաշուկան

Հայաստանում գործազրկության բարձր մակարդակը, չգրանցված աշխատատեղերի մեծ թիվը համավարակի ընթացքում ու դրա հետևանքով խոցելի դարձրեցին հատկապես կանանց։ Համավարակից երկու տարի...

Հրապարակումներ

Ապտակից՝ մինչև սպանություն. ընտանեկան բռնությունը Հայաստանում

Կնասպանության մտահոգիչ վիճակագրությունը Հայաստանում կնասպանության վերջին դեպքը հունիսի 21-ին էր՝ Արարատի մարզի Խարբերդ համայնքում։ Մայրը միջամտել էր որդու և ամուսնու միջև ծագած...

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց
Հրապարակումներ

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածության աճին մեծապես նպաստել է քվոտավորումը. զեկույց

Միջխորհրդարանական միության (IPU)  տվյալներով աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 26.2 % է կազմում։ Միության կողմից վերջերս հրապարակված «Կանայք խորհրդարանում 2021 թվականին»...

Կայքը պատրաստվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: Կայքում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ ծրագրի այլ գործընկերների տեսակետները:

Development of this website was supported by the “Modern Parliament for Modern Armenia” Project. The UNDP “Modern Parliament for a Modern Armenia” project is co-implemented with the OxYGen Foundation, the International Center for Human Development, and the Westminster Foundation for Democracy, in cooperation with the National Assembly of the Republic of Armenia. The project is funded by the United Kingdom’s Good Governance Fund and the Government of Sweden. The opinions expressed in this webpage are the author’s observations and do not reflect the view of the UNDP or its other partners on this Project.

No Result
View All Result
  • Մեր մասին
    • Հետադարձ կապ
  • ԱԺ-ՔՀԿ հարթակ
    • Հարթակի մասին
    • Հարթակի հանդիպումները
      • 2018
      • 2019
      • 2020
      • 2021
      • 2022
      • 2023
    • Առաջարկներ
  • Գրադարան
  • Լինենք տեղեկացված
    • Քաղաքականությունների փաստաթուղթ
    • Գենդերային օնլայն դասընթաց
  • Մուլտիմեդիա
    • Հրապարակումներ
    • ՀԱՎԱՍԱՐ տեղեկագիր

Copyright © 2021 Havasar-infohub.am