Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական նիստի ընթացքում այսօր քննարկեցինք «Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված և երեխայի խնամքի համար տրամադրվող աջակցության պետական ծրագրերը»:
Հանդիպմանը ներկա քաղհասարակության ներկայացուցիչները բարձրաձայնեցին ոլորտում առկա օրենսդրական բացերի մասին: Քննարկեցինք երեխայի խնամքի ինստիտուտի բարելավման հարցերը, դայակի ինստիտուտի կայացման կարևորությունը, երեխայի խնամք-աշխատանք համատեղմանը վերաբերող մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը, գյուղաբնակ և քաղաքաբնակ կանանց տրամադրվող նպաստների տարբերակված մոտեցումները, նպաստների տրամադրման հետ կապված կոռուպցիոն ռիսկերի մեղմման մեխանիզմները և այլն:


















Հանդիպումը նախաձեռնվել էր Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համագործակցությամբ: