Հունիսի 8-ին տեղի ունեցավ Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն հարթակի հերթական հանդիպումը, որը նվիրված էր «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հանդիպման նպատակն էր քննարկել օրենքի նախագծում ներկայացված փոփոխությունները և նախագծի բարելավմանն ուղղված նոր առաջարկություններ ներկայացնել:
Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ Կառավարության և պետական կառույցների ներկայացուցիչներ, քաղհասարակության, իրավապաշտպան կառույցների, արհմիությունների, մասնավոր հատվածի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ։
Հանդիպումն իրականացվում էր «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: