2019թ. մայիսի 21-ին Երևանում կայացավ ԱԺ-ՔՀԿ համագործակցության բաց հարթակի երկրորդ հանդիպումը, որի օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը.
- Հարթակի առաջին հանդիպման արդյունքների ամփոփում
- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների շուրջ քննարկում՝ կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման տեսանկյունից:
Հարթակի մասնակիցները, մասնավորապես, ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ փոփոխություններ՝
- ՀՀ Ընտրական օրենսգրքում
- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում
- ՀՀ գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունով և միջոցա¬ռումների ծրագրում
Հ. Գ. Հանդիպման ընթացքում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հարթակի հաջորդ հանդիպումը կանանց վերարտադրողական առողջության թեմայով անցկացնելու մասին:








Նախաձեռնությունն իրականացվում էր «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: