Հարթակի մասին

Ազգային ժողով-ՔՀԿ հարթակ․ պատմություն

«Կանանց օրակարգ՝ հանուն զարգացման»

2018 թվականին ՕքսԵՋեն հիմնադրամը «Հավասար. խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը ազգային մակարդակում» ծրագրի շրջանակներում պատրաստեց  «Կանանց օրակարգ՝ հանուն զարգացման» ուսումնասիրությունը, որի նպատակն էր Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ուշադրությունը հրավիրել կանանց և տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա` ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:

Ուսումնասիրությունը ներկայացվեց ընդլայնված հանդիպման ժամանակ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական քննարկելով կանանց վերաբերող հիմնախնդիրները՝ կանայք որոշումների կայացման մակարդակում, աշխատաշուկայում կանանց նկատմամբ խտրականության հիմնահարցեր, հաշմանդամություն ունեցող կանանց հարցեր, վերարտադրողական առողջություն, գյուղի կանայք և այլն:

Ազգային Ժողով – ՔՀԿ հարթակի մեկնարկի նախապատրաստական հանդիպում

2018-ի տարեվերջին «Կանանց օրակարգը» թևակոխեց զարգացման նոր փուլ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովում հայտնված նորընտիր պատգամավորների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման շուրջ արդյունավետ երկխոսություն ծավալելու և «Կանանց օրակարգը՝ հանուն զարգացման» փաստաթղթում ներառված հիմնահարցերի լուծման ուղղությամբ համատեղ քայլեր իրականացնելու նպատակով որոշվեց՝

  • Ձևավորել Ազգային ժողով-հասարակական կազմակերպություններ համագործակցության հարթակ
  • Հարթակի նախաձեռնությամբ 2020 թ. մարտի 8-ին «Կանանց օրակարգում» ներառված հիմնահարցերի շուրջԱզգային ժողովում կազմակերպել հանրային լսումներ

Ազգային ժողով-ՔՀԿ հարթակի մեկնարկ

2019թ. մարտի 8-ին Ազգային ժողովի «Ոսկեզօծ» դահլիճում, ստորագրվեց ԱԺ – ՔՀԿ փոխըմբռնման հուշագիր, որով կազմավորվեց երկկողմ համագործակցության բաց հարթակ՝ հասարակական կազմակերպությունների և ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի միջև` հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման:

Հանդիպմանը մասնակցեցին ԱԺ-ում ներկայացված երեք քաղաքական ուժերի պատգամավորներ, ՔՀԿ ներկայացուցիներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, փորձագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան Լենա Նազարյանը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, Մարգարիտա Հակոբյանը՝ ՕքսԵՋեն հիմնադրամի գործադիր տնօրեն, Լոթթա Յոնսոն Ֆորնարվեյը՝  Շվեդիայի Թագավորության խորհրդարանի փոխխոսնակ Ջուդիթ Ֆարնուորթը՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան:

Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը նախորդեցին ելույթներ քաղաքականության մեջ կանանց դերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակություն և Ազգային ժողով համագործակցության ձևաչափի վերաբերյալ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների:

Նպատակ

  • ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական նախաձեռնություններում՝ ուղղված քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում կանանց իրավազորմանը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանմանը:
  • սահմանված պարբերականությամբ իրականացնել համատեղ հանրային միջոցառումներ` խթանելու երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցությունը:
  • խորհրդակցել «Կանանց օրակարգ` հանուն զարգացման» փաստաթղթում զետեղված և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հիմնախնդիրների շուրջ, ինչպես նաև քննարկել միասնաբար իրականացվող գործողությունների կատարման ընթացքը՝ պլանավորելով հետագա համատեղ գործողությունները:

Ռազմավարական փաստաթղթեր

Փոխըմբռնման հուշագիր

Հաշվետվություն․ 2019թ․

Հարթակի հանդիպումներ

Պետական քաղաքականության դերը ԶԼՄ-ում կանանց ոչ կարծրատիպային կերպարի ձևավորման հարցում․ ՔՀԿ – ԱԺ հարթակի հանդիպում

2023 թ․ մայիսի 30-ին տեղի ունեցավ ՔՀԿ - ԱԺ հարթակի հերթական հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր՝ քննարկել պետության և ԶԼՄ-ների դերակատարումը...

Գենդերային բռնության հիմնախնդրի հասցեագրումը Հայաստանում․ ՔՀԿ-ԱԺ հարթակի հանդիպում

Հուլիսի 21-ին տեղի ունեցավ Քաղաքացիական հասարակություն - Ազգային ժողով համագործակցության հարթակի հերթական հանդիպումը, որի թեման Հայաստանում գենդերային բռնության հասցեագրումն էր։ Մասնակցում...