Առաջին ընթերցմամբ ընդունվել է պատգամավոր Լենա Նազարյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը (Պ-278-12.09.2019,02.12.2019-ՏՏԳԲ-011/1 ), ըստ որի ավագանու աշխատանքի հրապարակայնությունն ապահովվում է անկախ տվյալ համայնքի բնակչության թվաքանակից: http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=55337
Ընդունվել է (10.09.2019) աշխատանքի շուկայում տարիքային խտրականությունը արգելելու պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Պ-085-03.04.2019,21.05.2019-ԱՍ-011): Հարթակի մասնակից պատգամավորների առաջարկությամբ նախագիծը համալրվել է և ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը լրացվել է նոր 3.1. «Խտրականության արգելումը» հոդվածով: http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=6736&lang=arm
Ընդունվել է ( 03.10.2019) ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրինագիծը (Պ-181-06.06.2019,05.09.2019-ԱՍ-011/1 ), ըստ որի առաջարկվել է նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ երկուսից ավելի անգամ պայմանագիր կնքելու դեպքում այն համարել անժամկետ կնքված: Կարգավորումը ուղղված է բոլոր սուբյեկտներին, անկախ սեռից, թեպետ նման պայամանգրերի դեպքում հատկապես խոցելի են կանայք : Հեղինակներ` Նարեկ Զեյնալյան, Հերիքնազ Տիգրանյան, Լուսինե Բադալյան
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=6750
Ընդունվել է ( 04.12.2019) Նարեկ Զեյնալյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած տեսչական մարմնի լիազորություններն ընդլայնող օրինագծերի փաթեթը՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը Պ-2761-12.09.2019,06.11.2019-ԱՍ-011/2ամբ. և ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին Պ-276-12.09.2019,06.11.2019-ԱՍ-011/2ամբ. օրենքի նախագիծը:
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=6835&lang=arm
http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=6836&lang=arm
Ընդունվել է ՀՀ կառավարության կողմից (10 .10. 2019 թվականի N 1381-Ն) Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին որոշումը http://www.irtek.am/views/act.aspx?aid=151923
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախնական հավանություն է տվել Հարթակի կողմից ներկայացված ՝ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն տրամադրվող մինչև երկուամիս տևողությամբ չվճարվող արձակուրդը վճարովի դարձնելու առաջարկին: Խնդրի կարգավորումը նպատակահարմար է համարվել, սակայն առաջարկվել է հավելյալ քննարկում ներկայացնել շահակիցների շրջանում՝այդ հարցով պայմանավորված հնարավոր ֆինանսական բեռը հաշվարկելու և իրատասեկան կարգավորում տալու նպատակով:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հավանություն է տվել Հարթակի կողմից ներկայացված առաջարկին՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և ծերերի խնամելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվարկելու վերաբերյալ: Նշվել է, որ խնդիրը բազմիցս արծածվել է նախարարությանը հասցեագրված դիմումներում և ներկայումս քննարկվում է այս հարցի կարգավորումն անձնական օգնականների ինստիտուտի զարգացման միջոցով:
Արհմիությունների մասին օրենքում փոփոխությունների նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի շրջանակում քննարկվում են Actio popularis-ի ներդրման հնարավորությունները:
Քննարկման փուլում է ՀՀ Աշխատանքային оրենսգրքի խախտման տուգանքային հոսքերի ուղղորդման նոր տարբերակը, ըստ որի առաջարկվում է գործատուին տուգանելու արդյունքում գոյացած միջոցների զգալի մասը ստանա տուժած աշխատակիցը:
ՀՀ Կառավարության կողմից նախապատրաստվել է «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է 4 հազարից ավելի ընտրող ունեցող, ինչպես նաև մինչև 4 հազար ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, ինչը հնարավորություն կտա կիրառել ՏԻՄ ընտրություններում գենդերային քվոտան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում քննարկման էր դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շուրջ հարթակի մասնակից՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի կողմից առաջարկություններ են ներկայացվել, որոնց մի մասը սակայն քննարկման այդ փուլում մերժվել են:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջանառության մեջ էր դրել (06.05.2019) ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի ընդունումը հնարավորություն կտա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողներին աշխատանքային օրը ավարտել ժամը 17:00-ին, եթե իր աշխատանքային օրվա ավարտը 18:00-ն է, քանի որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների ծնողների համար:
Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը՝ Երևանի ավագանու առաջարկությամբ որոշում է կայացրել (01.09.20219) որպես լրացուցիչ ծառայություն մանկապարտեզներում մատուցել երկարօրյայի վճարովի ծառայությունը , ինչը հնարավորություն կտա աշխատող ծնողներին երեխային մանկապարտեզից վերցնել իրենց աշխատանքային օրվա ավարտից հետո՝ մինչև 19։00-ին:
ՀՀ Ազգային ժողովում մշակման փուլում է գտնվում «Կուսակցությունների մասին ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնց թվում նախանական պայմանավորվածությունների համաձայն ներառվելու են նաև գենդերային ուղղորդմամբ դրույթները:
Մշակման փուլում են գտնվում ատելության խոսքի և սեքսիզմի դրսևորումների դեմ ուղղված օրենսդրական և քաղաքական բնույթի կարգավորումները: