Զբաղվածության և աշխատաշուկայի հասանելիության արդի մարտահրավերներին էր նվիրված Ազգային Ժողով- քաղաքացիական հասարակություն համագործակցության հարթակի ընդլայնված հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների մեր գործընկերները, պետական այլ կառույցների պատասխանատուներ, քաղահասարակության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
Հանդիպման ժամանակ մասնակիցներն անդրադարձան աշխատաշուկայում առկա այն բացերին և խոչնդոտներին, որոնց բախվում են կանայք և երիտասարդներն աշխատաշուկայում` հատկապես Քովիդ-19 համավարակի և հետկոնֆլիկտային ճգնաժամի պայմաններում, ինչպես նաև ներկայացվեցին առաջարկություններ՝ վերհանված խնդիրների լուծման համար։
Հանդիպումը տեղի ունեցավ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՀՀ Ազգային ժողովի, ՕքսԵՋեն հիմնադրամի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության օժանդակությամբ: