ԿԱՆԱՅՔ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Թեև 2021 թ. խորհրդարանական ընտրություններում գենդերային քվոտայի արդյունավետ կիրառման շնորհիվ Ազգային ժողովում արձանագրվել է զգալի առաջընթաց կանանց ներկայացվածության ցուցանիշների առումով, դրա հետ մեկտեղ ակնհայտորեն խախտվել է գենդերային արդարության սկզբունքը ոչ միայն օրենսդիր մարմնի ղեկավար կազմի, այլ նաև Կառավարության ձևավորման ընթացքում: Գործադիր իշխանությունում բարձրագույն ղեկավար պաշտոններ նշանակելու հարցում քվոտայի մեխանիզմ նախատեսված չէ, արդյունքում կառավարության կազմում առկա գենդերային անհավասարությունը դեռևս չի հաջողվում հաղթահարել:

ՀՀ Կառավարության գենդերային կազմը չի արտացոլում Ազգային ժողովում քվոտայի շնորհիվ արձանագրված փոփոխությունները:

2021 թ․ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո ձևավորված նախարարների կաբինետում ընդամենը մեկ կին նախարար էր ընդգրկված՝ 8 %։ Միայն 2022 թ․ դեկտեմբերից կառավարության կազմում երկու կին նախարար կա՝ 16,7%:




Կանանց քաղաքական առաջնորդության կայացման հարցում թերացումների հետևանքով Հայաստանում իշխանության բարձրագույն պաշտոնները շարունակում են տղամարդկանց ձեռքին մնալ։

Աղբյուրը՝ Women’s Power Index
Աղբյուրը՝ WomenNet.am



Կանանց ներկայացվածությունը ղեկավար դիրքերում նկատելի է միայն փոխնախարարների պաշտոններում, որոնք սակայն քաղաքական որոշումների վրա ազդեցության իրավասություններ չունեն։ 2022 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ 47 փոխնախարարից 9-ն էին կին (19 %), ընդ որում՝ նախարարությունների կեսում կին փոխնախարարներ չկան։

Հայաստանում 2021 թ․ տվյալներով դատավորների 31 %-ը կանայք են եղել։ Չնայած վերջին տասը տարիների ընթացքում այդ ցուցանիշը աճել է 10 տոկոսային կետով, այն զգալի չափով ցածր է եվրոպական միջին ցուցանիշից, ըստ որի կին դատավորները 62 % են կազմում։


2021-2022 ուսումնական տարում իրավագիտություն մասնագիտությամբ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններ է ընդունվել 1151 դիմորդ, որից 536-ը կամ մոտ 47 %-ը աղջիկներ են։ Այդ մասնագիտությամբ բուհերում սովորել է 5083 ուսանող, որից 2036-ը կամ 40 %-ը կանայք են։ Այդ մասնագիտությամբ բուհ է ավարտել 938 շրջանավարտ, որից 348-ը կամ 37 %-ը կանայք են։
Աղբյուրը՝ ՀՀ ԱՎԿ տվյալներ
ՄԱԿ-Կանայք կառույցի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ իրականացված Արևելյան գործընկերության երկրներում կարծրատիպերի ելակետային ուսումնասիրության արդյունքներով.
Արևելյան գործընկերության երկրներում և՛ կանայք, և՛ տղամարդիկ հակված են քաղաքական իշխանությունը ասոցացնել տղամարդկանց և մասկուլինության/առնականության հետ, և որ նման հայրիշխանական գենդերային նորմերը խոչընդոտում են կանանց մասնակցությունը քաղաքականությանը և նրանց առաջխաղացմանը դեպի ղեկավար պաշտոններ:


Որո՞նք են կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող գործոնները։
Ինչպես փաստում են Հայաստանում անցկացված հետազոտությունները, կանանց քաղաքական մասնակցությանը խոչընդոտող բոլոր գործոնները կարելի է ամփոփել երեք հիմնական խմբում՝


Ո՞ր պաշտոններում հասարակությունն ավելի շատ կուզեր կին տեսնել:

Աղբյուրը՝ «Համայնքներում կանանց քաղաքական մասնակցության հանրային ընկալումներ» հետազոտություն