Կանայք-անվտանգություն-խաղաղություն գործընկերության/ցանցի ձևավորումը «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի իմաստալից մասնակցություն բաղադրիչի մասն է կազմում։ Ցանցի անդամները Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի կին ակտիվիստներն են, ինչպես նաև՝ ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչները։
Նման ցանցի ձևավորման նպատակը տեղական ներուժի օգտագործման միջոցով ՄԱԿ ԱԽ 1325 բանաձևի դրույթների իրականացման 2022-2024 թթ․ գործողությունների ծրագրի առավել մասնակցային և տեղայնացված իրականացումն է։
2022թ․ դեկտեմբերի 16-18-ին Երևանում կայացած Կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցված 16 կանայք հարստացրին իրենց գիտելիքները Գործողությունների ազգային ծրագրի դրույթների և դրանց իրականացման ուղիների մասով։ Հաջորդ քայլը ծրագրի թիրախ երեք մարզերում այդ գիտելիքների կիսումն ու տարածումն է համախոհների շրջանում՝ իրազեկվածության բարձրացման միջոցառումներով։
Մինչ օրս ծրագրի շրջանակներում իրականացվել է հինգ իրազեկման հանդիպում, որին մասնակցել և կրթվել է մոտավորապես 115 կին վերոնշյալ երեք մարզերից։ Կանայք-անվտանգություն-խաղաղություն համագործակցային ցանցն արդեն շուրջ 35 անդամ ունի։
Այս հոդվածը ստեղծվել է «Կանանց մասնակցության խթանում՝ անվտանգության և խաղաղության գործընթացներում» ծրագրի շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ` «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի (ՊԽԼԻ) կողմից տրամադրված ենթադրամաշնորհի միջոցով։ Բոլոր կարծիքները, բացահայտումները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական դիրքորոշման կամ ՊԽԼԻ-ի տեսակետների հետ։