Հայաստանում օրենքն արգելում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով։
Սակայն այսօր հանրային խոսքում, կենցաղում, սոցիալական ցանցերում, լրատվական կայքերում, ֆիլմերում և այլ հարթակներում շարունակում են սեքսիստական արտահայտություններ տարածվել։
Պատճառներից մեկն այն է, որ մարդիկ շատ դեպքերում չեն ճանաչում սեքսիզմը, հետևաբար չեն կարողանում կանխել դրա տարածումը։ Այն հաճախ է ընկալվում նաև որպես նորմա ու քողարկված է։
ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում պատրաստվել է ձեռնարկ-ուղեցույց, որն օգնում է ճանաչել սեքսիզմի դրսևորմանը տարբեր ձևերն ու տարածման հարթակները և առաջարկում դրա դեմ պայքարի միջոցներ և եղանակներ։
Ուղեցույցը ստեղծվել է աջակցելու լրագրողներին, լրատվամիջոցների ղեկավարներին, հանրային և քաղաքական գործիչներին, պատգամավորներին և պետական պաշտոնյաններին, բլոգերներին, սոցիալական ցանցերում մեծ լսարան ունեցող օգտատերերին, որպեսզի նրանք տարբերակեն և չտարածեն սեռով պայմանավորված վիրավորական արտահայտություններ հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տեղեկատվական դաշտում և համացանցում:
Առաջարկում ենք անցնել «Ստուգիր թե որքանով է միտքդ ազատ սեքսիզմից» թեստը, որը կազմվել է «Սեքսիզմի դրսևորումները հանրային տիրույթում և խոսքում» ձեռնարկի նյութերի օգնությամբ։