Skip to main content
Հարթակներ և դաշինքներ

ՄԵԿ (Միություն երիտասարդական կազմակերպությունների) հարթակ

By 06/08/2021No Comments

2018թ.-ի հոկտեմբերին երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող յոթ կազմակերպություններ ստորագրեցին փոխըմբռման հուշագիր՝ ստեղծելով ՄԵԿ հարթակը: ՄԵԿ-ը շահագրգիռ կազմակերպությունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ է, որը նպատակ ունի երիտասարդության ոլորտում ձևավորել գործընկերություն այս ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությությունների և այլ շահագրգիռ անձանց միջև, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել երիտասարդության ոլորտում: Այսպիսով, ՄԵԿ-ը ստեղծում է համատեղ գործընկերություն և երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքների համակարգում:

ՄԵԿ-ի հիմնադիր անդամներն են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋեն հիմնադրամը: Այսօր ՄԵԿ-ը միավորում է 21 կառույցների