Skip to main content
Հարթակներ և դաշինքներ

ՄԵԿ (Միություն երիտասարդական կազմակերպությունների) հարթակ

2018թ.-ի հոկտեմբերին երիտասարդության ոլորտում գործունեություն ծավալող յոթ կազմակերպություններ ստորագրեցին փոխըմբռման հուշագիր՝ ստեղծելով ՄԵԿ հարթակը: ՄԵԿ-ը շահագրգիռ կազմակերպությունների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված ազգային բաց հարթակ է, որը նպատակ ունի երիտասարդության ոլորտում ձևավորել գործընկերություն այս ոլորտում գործող պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությությունների և այլ շահագրգիռ անձանց միջև, հանդես գալ երիտասարդներին ուղղված նախաձեռնություններով և աշխատանք իրականացնել երիտասարդության ոլորտում: Այսպիսով, ՄԵԿ-ը ստեղծում է համատեղ գործընկերություն և երիտասարդության ոլորտում կատարված աշխատանքների համակարգում:

ՄԵԿ-ի հիմնադիր անդամներն են՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» համայնքային ՀԿ-ն, «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ն և ՕքսԵՋեն հիմնադրամը: Այսօր ՄԵԿ-ը միավորում է 21 կառույցների։

2022 թ․ ապրիլի 2-ին կայացավ «Միություն երիտասարդական կազմակերպությունների»՝ ՄԵԿ հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը։

Հիմնադիր ժողովի ընթացքում հաստատվեց ՀԿ կանոնադրությունը։

Կազմակերպության առաքելությունն է` միավորել Հայաստանում երիտասարդության ոլորտում գործող կառույցների ներուժը՝ նպաստելու երիտասարդության ոլորտի զարգացմանը, խթանելու որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավմանը և իրականացնելու երիտասարդների շահերի արդյունավետ պաշտպանություն:

ՄԵԿ ՀԿ հիմնադիր անդամներն են՝

  • «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
  • «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  • «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ
  • «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  • «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ
  • «Երիտասարդներ առանց սահմանների» ՀԿ
  • «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամ
  • «Ստեփանավանի երիտասարդական կենտրոն» ՀԿ
  • «Նորարար կանանց ձեռնարկատիրություն» ՀԿ
  • «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ
  • «ՕքսԵՋջեն երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության» հիմնադրամ:

Նախկինում ՄԵԿ հարթակի անդամ հանդիսացող մյուս բոլոր կազմակերպությունները շարունակում են իրենց անդամակցությունը արդեն ՄԵԿ կազմակերպության Ընդհանուր Ժողովին, եթե հակառակի մասին չեն տեղեկացնում։