Սպասվող միջոցառումներ

«ՀԱՎԱՍԱՐ»-ի  մարաթոն

By 13/08/2019 October 12th, 2019 No Comments

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՕքսԵՋեն հիմնադրամը, իր  գործընկեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ նախաձեռնել է «ՀԱՎԱՍԱՐ»-ի մարաթոն միջոցառումների շարքը:

Նախաձեռնության նպատակն էր ՏԻՄ ընտրություններին ընդառաջ այցելել բոլոր այն համայքները, որտեղ կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և համայնքի բնակիչների հետ խոսել ՏԻՄի դերի կարևորության, ընտրություններում ակտիվ մասնակցության անհրաժեշտության մասին, ընդգծելով համայնքային խնդիրների լուծման գործում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության կարևորությունը, ինչպես նաև խրախուսելով կանանց մասնակից դառնալ ՏԻՄ որոշում կայացման գործընթացներին, առաջադրվել որպես թեկնածուներ:

Նախաձեռնության կարգախոսն էր՝ «ՏԻՄ 2019. հավասար մասնակցություն՝ հզոր համայնք» և «Ավելի շատ թվով կանայք ՏԻՄերում»:

«ՀԱՎԱՍԱՐի վազքարշավ»-ի շրջանակներում միջոցառումներ  անցկացվեցին համայքնի առավել բանուկ հատվածներում, որտեղ հյուրերը՝ քաղաքական գործիչներ, ոլորտի փորձագետներ, պետական կառույցի պատասխանատուները խոսեցին ՏԻՄ-ի դերի և ՏԻՄ-ի ձևավորման գործընթացում հավասար մասնակցության ապահովման կարևորության մասին: Միջոցառման ընթացքում  իրենց ակտիվ դերակատարությունը ունեցան նաև մարզի, համայքի ակտիվ երիտասարդները, ովքեր տարածեցին նախաձեռնության հիմնական ուղերձները:

 

Արարատի մարզ

previous arrow
next arrow
Slider

Արմավիրի մարզ

previous arrow
next arrow
Slider

Արագածոտնի մարզ

previous arrow
next arrow
Slider

Տավուշի մարզ

previous arrow
next arrow
Slider

 

Գեղարքունիքի մարզ

previous arrow
next arrow
Slider

Լոռու մարզ

previous arrow
next arrow
Slider
Նախաձեռնությունն իրականացվեց  «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ:

Leave a Reply