Skip to main content
ԼուրերԾրագրեր

Ժողովրդավարության ակադեմիա | խորհրդակցական հանդիպումներ

«Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 13-14-ին ամփոփեցինք խորհրդակցական հանդիպումների շարքը, որոնց նպատակն էր շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես կարող ենք ադապտացնել ծրագրի գործողությունները և ուսուցանվող նյութի բովանդակությունը տեղական համատեքստին և մասնակիցների կարիքներին։
Վերջին 2 հանդիպումները քաղաքական կուսակցությունների և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ էին։
Ծրագրի փորձագետ Աշոտ Ալեքսանյանը առաջիկայում կամփոփի ստացած առաջարկները։
Առաջին հանդիպումը հոկտեմբերի 27-ին էր՝ ՔՀԿ ներկայացուցիչների հետ։
Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիայի նպատակն է ձևավորել քաղաքական ձգտումներ ունեցող երիտասարդների նոր սերունդ՝ զինված անհրաժեշտ գիտելիքով ու հմտություններով, որոնք ունեն արդյունավետ առաջնորդ դառնալու և Հայաստանում ժողովրդավարության ու քաղաքացիական ներգրավման ջատագով լինելու մոտեցումներ՝ նպաստելու ժողովրդավարության, մասնակցայնության և առաջնորդության մշակույթի ձևավորմանը։
Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի և Բազմակուսակցական ժողովրդավարության նիդերլանդական ինստիտուտի հետ համագործակցությամբ: