Skip to main content

«Աշխատաշուկայում կանանց մասնակցության խթանում» ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի կողմից՝ Սոլիդարիթի Սենթեր  հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ։

Ծրագրի ընդհանուր նպատակն է մեծացնել կանանց լիարժեք, հավասար եւ անվտանգ մասնակցությունն աշխատաշուկայում, այդ թվում՝ խոցելի կին աշխատողների համար Հայաստանում արժանապատիվ աշխատանքի հասանելիությունը։ Ծրագրի շրջանակում կստեղծվեն կանանց ցանցեր, կխթանվի արհմիությունների բարեփոխման գործընթացը՝ հաշվի առնելով կանանց խնդիրները, գործատուների հետ երկխոսությունը, կզարգացվեն շահագրգիռ կողմերի կարողությունները՝ մշակելու փաստերի եւ կանանց փորձառությունների վրա հիմնված քաղաքականության առաջարկներ։ Այս նախաձեռնությունները կանանց ձայները կփոխադրեն գործողությունների, որոնք կնվազեցնեն խոչընդոտները, որ առկա են ավելի բարվոք աշխատանքային պայմաններ եւ տնտեսական հնարավորություններ, որակյալ զբաղվածություն ունենալու հարցում, եւ ազդեցություն կունենան այն քաղաքականություննների վրա, որոնք խթանում են կանանց իրավազորումն ու լիարժեք մասնակցությունը տնտեսության մեջ։

Մասնավորապես, ՕքսԵՋեն հիմնադրամը կիրականացնի գործողություններ՝ ուղղված կանանց ցանցերի ստեղծմանը՝ Սոլիդարիթի Սենթեր հայաստանյան մասնաճյուղին օգնելով արհմիություններին եւ կանանց արհմիությունների անդամներին գոյություն ունեցող ցանցերում ներգրավելու հարցում։ ՕքսԵՋենը նաեւ կաշխատի ծրագրի մասնակիցների եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ՝ աջակցելու քաղաքականության եւ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք ուղղված են նվազեցնելու Հայաստանի տնտեսության մեջ կանանց լիարժեք մասնակցության խոչընդոտները։ Բացի դրանից, կկազմակերպվեն կարողությունների զարգացման երկօրյա սեմինարներ ստեղծվելիք Երիտասարդ կանանց մենթորության եւ աշխատանքային շահերի պաշտպանության ցանցի մինչեւ 100 անդամների համար, այդ թվում՝ փոխադարձ ուսուցման մարզային սեմինարներ՝ ուղղված մասնակիցների ոչ մասնագիտական հմտությունների զարգացմանը։ Ի լրումն, կիրականացվի «Կանայք աշխատանքի աշխարհում» քարոզարշավը՝ տարատեսակ մեդիանյութերի միջոցով տարածելու ծրագրի առանցքային ուղերձները։

Ծրագրի իրականացման ժամանակահատված․ մարտ 2022 – հունիս 2024

Առնչվող լուրեր

Filter

Առնչվող հրապարակումներ